«Ճակատագրական» նշանակության օրենսդրական «անճշտություններ». Էմին Երիցյան
«Ճակատագրական» նշանակության օրենսդրական «անճշտություններ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչո՞ւ է օրենսդիրը 2021-ի ամռանը ԳԱՂՏՆԻ բառը փոխարինել ԲԱՑ բառով։ Ի՞նչ է նշանակում քվեաթերթիկով բաց քվեարկություն։ Ո՞րն եղել օրենսդրի մտադրությունը՝ ես ոչ մի տեղ չգտա հիմնավորումներում։
Փաստորեն, Մեղրիում, Տաթևում, Գյումրիում ավագանին համայնքի ղեկավար պիտի ընտրի ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՎ ԲԱՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ։ Ո՞վ կբացատրի թե ինչպես։
Հոդված 142.2. Համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը
1. Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը:
2. Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է ԲԱՑ քվեարկության միջոցով:
4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...