Սաhակաշվիլին դեռ երկար կմնա բանտում. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կալանավորումը, սկանդալային քաղաքական գործչին խոստացել է, որ նա դեռ երկար կմնա ճաղերի հետևում, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։
«Սահակաշվիլին կմնա բանտում և կկրի սահմանված ողջ ժամկետը... Նրա վաղաժամկետ ազատ արձակումը, ինչպես նաև Ուկրաինային արտահանձնումը բացառվում է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Խոսելով Սահակաշվիլիի հայտարարած հացադուլի մասին, Ղարիբաշվիլին ընդգծել է, որ կալանավորը միտումնավոր վնասում է սեփական առողջությունը, մինչդեռ իշխանությունները նրա համար հարմարավետ պայմաններ են ստեղծել։
«Անհրաժեշտության դեպքում, մենք նրան կտեղափոխենք Գլդանսկի բանտի կլինիկա»,- ամփոփել է երկրի վարչապետը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են