Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում Ռուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունից Toyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտ Իռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ) 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը Պայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել

Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC NewsՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրերՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթովՀորդառատ անձրևը հեղեղել է ՖլորենցիանԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթըՁերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃապոնիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հաշվարկային դրույքաչափը
Կարծիք

Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած շաբաթ Վալդայան համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից, և մամուլում հայտնված տարբեր արտահոսքներից հետո, Հայաստանը և Արցախը ապրում են նոր աղետի տագնապալի կանխազգացողությամբ։ Առավել հավանական տարբերակը, որը դրված է շրջանառության մեջ, այն է, որ Հայաստանը, համաձայնվելով Ադրբեջանի հետ սահմանազատման, փաստացի դրանով ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, և այդպիսով, հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից։

Հայաստանի գործող իշխանությունները դա որևէ կերպ չեն էլ հերքում՝ ավելին, ընտրություններից հետո նրանց հեղինակած բոլոր փաստաթղթերում և ելույթներում վերացել է «Արցախի Հանրապետություն» եզրը, փոխարենը հայտնվել է «Արցախի ժողովրդի իրավունքներ» հեղհեղուկ արտահայտությունը, որը նշանակում է, որ առնվազն իրենց գիտակցության մեջ, այս իշխանությունները հրաժարվել են Արցախի Հանրապետության ինքնորոշման համար հետագա պայքարից, և շտապում են դա օր առաջ ամրագրել՝ փաստացի նոր կապիտուլյացիա ստորագրելով Ադրբեջանի հետ։

Կարող է թվալ, որ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, անիմաստ է այլևս ձգտել Արցախի Հանրապետության ինքնորոշմանը, առավել ևս, որ այժմ մեր դեմ այնտեղ գործում է ոչ միայն Ադրբեջանը, այն միասնաբար ողջ թուրք-ադրբեջանական դաշինքը, իրենց տարբեր դաշնակիցներով։ Սա սակայն թյուր կարծիք է՝ պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պատերազմում պարտված կողմը հետագայում կարողացել է վերականգնել իր ռազմական կարողությունները, և ռևանշի հասել հաղթող կողմի նկատմամբ։ Թուրքերը և ադրբեջանցիները դրա լավագույն (թեև ոչ միակ) օրինակն են՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված և կապիտուլյացիա ստորագրած Թուրքիան տառացիորեն երկու տարի հետո կարողացավ վերականգնել իր ուժերը, և օգտվել բարենպաստ միջազգային իրավիճակից՝ պարտության մատնելու սկզբից հայկական, իսկ հետո հունական բանակներին։

Ադրբեջանը, պարտություն կրելով առաջին Արցախյան պատերազմում, հրաժարվեց զիջումների գնալ, և ամբողջ 26 տարի պատրաստվելով ռևանշի, կարողացավ ի վերջո իր կամքը պարտադրել մեզ։

Մեր պատմության մեջ, ասվածի լավագույն օրինակը Գարեգին Նժդեհի կողմից անզիջում դիմադրությունն էր Սյունիքում, որի արդյունքում այն մնաց Հայաստանի Հանրապետության կազմում, թեև արդեն խոստացվել էր Ադրբեջանին։

Այսօր չկա հատուկ պատճառ, ինչու մենք պետք է հրաժարվենք Արցախից։ Ի հեճուկս տարածված պատկերացումների, անցած պատերազմում հայկական բանակը չի ջախջախվել, այլ ընդամենը պարտություն է կրել մարտական ուղղություններից մեկում, նրա մարտական կարողությունների զգալի մասը պահպանվել են, իսկ այսօր էլ վերականգնվում են։ Նույն կերպ, Ադրբեջանը ծանր կորուստներ է կրել, որն այն փորձում է թաքցնել, սակայն արդեն հիմա պարզ է, որ այն ևս մեկ լայնամասշտաբ պատերազմի կարողություն չունի։ Թուրքիան ներքաշված է բազմաթիվ հակամարտությունների մեջ, և հնարավորություն չունի անընդհատ մի քանի ճակատով կռվել, իսկ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները շարունակվում են լարվել (երեկ առաջին անգամ Բայրաքթարը հարվածեց ռուսական դիրքերին Դոնբասում):

Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան պնդում են, որ Արցախյան բանակցությունները պետք է վերսկսվեն նույն ձևաչափով և նույն սկզբունքներով, իսկ Իրանը հստակ հասկացրեց երկու շաբաթ առաջ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ընդհուպ մոտեցել է իր կարմիր գծերին, որից այն կողմ կարող է զինված հակամարտություն սկսվել արդեն Իրանի հետ։ Նույնիսկ Հնդկաստանը, որը երբևիցե չի եղել այս հակամարտության ակտիվ կողմ, սկսեց ցույց տալ իր աջակցությունը Հայաստանին, անհանգստացած լինելով թուրք-պակիստանյան խորացող համագործակցությամբ։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ի՞նչու են Հայաստանի իշխանությունները շտապում սահմանազատում սկսել Ադրբեջանի հետ, և դրանով հրաժարվել Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարից։ Իմ ներքին համոզմամբ, քանի որ դա ձեռնտու է կոնկրետ իրենց՝ հենց իրենք շոշափելի նյութական ակնկալիքներ ունեն Թուրքիայի հետ առևտրային ուղիների բացումից (և դա չեն թաքցնում), հենց իրենք են համարում, որ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա ճանապարհ տալով, կարող են դրա վրա փող աշխատել, հենց իրենք են նաև անկեղծ համարում, որ եթե Հայաստան թուրքական ներդրումներ գան, դրանից իրենք անմիջականորեն կշահեն, ինչպես այսօր են շահում ասֆալտ փռելու անվերջանալի պետական տենդերներից։

Դրա փոխարեն, եթե շարունակեն պայքարը Արցախի համար, դեռ տարիներով և տասնամյակներով պետք է զրկանքներ կրեն, գուցե նաև նոր վտանգների ընդառաջ գնան, նույնիսկ իշխանությունը կորցնեն։ Իսկ այսպես շատ հստակ է ամեն ինչ՝ զոհաբերելով Արցախի ազատությունը, կարելի է ստանալ թուրքական (և ոչ միայն) գումարներ, ինչ որ ժամանակ կերակրել սեփական էլեկտորատի ընչաքաղց մասին և ուռճացված ոստիկանական մեքենան, և դրանով երկարաձգել սեփական իշխանությունը։

Իրականությունը այն է, որ այսօր Արցախի ազատության դեմ է գործում այսօրվա իշխանությունների և նրա մոլի աջակիցների ընչաքաղցությունը և նյութապաշտությունը, և մեզնից շատերի շփոթվածությունը և վախերը։ Եթե մենք ցանկանում ենք կանխել նոր կապիտուլյացիան և Արցախի (և դրանով նաև Հայաստանի ինքնիշխանության) հետագա կորուստը, այսօր պետք է յուրաքանչյուրս հաղթահարենք մեր վախերն ու տարակուսանքը, և հստակ արտահայտենք մեր կամքը աշխարհին՝ մենք շարունակում ենք Արցախի ազատության համար պայքարը, և արգելում ենք այսօրվա իշխանություններին՝ մեր անունից համաձայնվել նրա հանձմանը։

Ավելին, ցանկացած իշխանություն, որը կփորձի դա անել մեր թիկունքում, կանգնելու է պատմության դատաստանի առաջ՝ վաղ թե ուշ, այս կամ այն կերպ։ Ես իմ կողմից վերահաստատում եմ մեր հայրենիքի ազատության համար պայքարելու հանձնառությունը, և կոչ եմ անում այս գրառումը կարդացող յուրաքանչյուրին իր համար հստակ ընտրություն կատարել ազատության և նյութական շահի միջև, և վճռականորեն իր կամքը արտահայտել առաջիկա օրերին՝ բոլոր հասու միջոցներով»։