Շվեդիայի ոստիկանությունը կորցրել է վերահսկողությունը Մալմյո քաղաքի հանդեպ
Շվեդիայի մեծությամբ երրորդ քաղաքի բնակիչներն իրենց այլեւս անվտանգ չեն զգում քաղաքում տիրող բռնությունների, թմրադեղերի առեւտրի ու մշտական փոխհրաձգությունների պատճառով։ Որոշ թաղամասեր վերածվել են այսպես կոչված no-go գոտիների, որտեղ վախենում է մտնել նույնիսկ ոստիկանությունը, գրում է Bild–ը։
Ամենավտանգավոր թաղամասերից են Ռոզենգորն ու Սեվեդը, որտեղ մեծամասամբ միգրանտներ են բնակվում։ Սեվեդում բազմաբնակարան շենքի սեփականատեր Ֆրեդրիկ Մալմբերգը, օրինակ, արդեն մի քանի անգամ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել։ «ՄԻ խումբ երիտասարդներ մշտապես իմ տանը թմրադեղեր են վաճառում ու հենց ես փորձում եմ խանգարել նրանց, սպառնում են սպանել ինձ։ Նրանք վիրավորում են նաեւ այդ տան մյուս բնակիչներին ու արգելում են նրանց օգտվել նկուղից ու լվացքատնից, քանի որ հենց այնտեղ են իրենց թմրաբիզնեսով զբաղվում»։
2015-ին Շվեդիան ընդունել է 152 հազար փախստական, մոտ 30 հազար էլ ՝ 2016-ին։ 9․5 մլն բնակչություն ունեցող Շվեդիան դարձել է Գերմանիայից հետո երկրորդ երկիրը, որը այդքան շատ միգրանտների է ընդունել։ Միգրանտների մի մասը տեղակայվել են Ռոզենգորում ու Սեվեդում։
Ռոզենգերում իրավիճակն ավելի վատ է։ Այնտեղ գերազանցաբար մուսուլմաններ են ապրում, ու 62 տոկոսը գործազուրկ։ «Ռոզենգերը արգելված գոտի է, այստեղ վտանգավոր է»,- ասում է Ռոզենգորի 22-ամյա բնակիչ Նավիդը։ Նա Շվեդիայում է ծնվել, ուր 40 տարի առաջ էին նրա ծնողները տեղափոխվել Պաղեստինից։ Նրա խոսքով ինքը տեսել է, թե ինչպես են իր ընկերները այրում մեքենաներ։ «Ես փորձել եմ նրանց համոզել, որ չանեն նման բան, բայց հենց հաջորդ օրը հորս մեքենան այրեցին»,- ասում է նա։
Մալմյոյի համար մեկ այլ խնդիր է զենքի մաքսանենգությունը, որն այստեղ են բերում հարեւան Դանիայից։ Քաղաքական գործիչները պահանջում են օգնություն զինվորականներից։ «Ոստիկանությունը կորցրել է հսկողությունը Մալմյոյի նկատմամբ, դրա համար էլ մեզ անհրաժեշտ է զինվորականների օգնությունը։ Նրանք պետք է օգնեն ոստիկանությանը»,- հայտնել է շվեդական կուսակցություններից մեկի մամուլի քարտուղար Պոնտուս Անդերսոնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը