Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին
Իմ մտքով միշտ անցել է, որ պետք է նման օրենք ընդունել, երբ ես եղել եմ փոքր բժշկական կենտրոնի տնօրեն ու զարմացել եմ, թե ո՞նց կարող ենք մենք այդքան հանգստանալ, երբ լիքը հիվանդ կա սպասող: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին, որով աշխատանքային են դառնում հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը:
«Նաեւ հետո, երբ որպես նախարար տեսնում էի, որ ոլորտը ծանրաբեռնվում է հերթապահ բժիշկների հաշվին, երբ մյուսները հանգստանում էին: Ու ինձ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ սենց պարզ, տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքների դեպքում շատ էժան շահարկումներ ենք անում: Սկսում ենք քրիստորենական արժեքների, ավանդույթների հետ կապել եւ այլն»,-ասաց նա:
Տեղիցվ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն ինչ-որ բան ասաց, որը չլսվեց:
Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Խնդրում եմ տեղից չխոսել, պարոն Նազարյան: Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն: Ի տարբերություն շատերի, ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը:
Աշխարհում ոչ աշխատանքային օրերի թվով մենք ռեկորդակիր պետությունների թվում ենք, այսինքն մենք ունենք շատ ոչ աշխատանքային օրեր: Երկրորդ, երբ ասում են՝ դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 1-ը քիչ է, ուզում եմ հիշեցնել, որ արանքում միշտ շաբաթ-կիրակիներ են լինում, որը ոչ ոչ չի չեղարկել»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...