Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով Շիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ) Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում Freedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
Քաղաքականություն

Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խոսելով նույն գործընթացի մասին, դրան տալիս են սկզբունքորեն տարբեր անվանումներ. Ադրբեջանի իշխանությունը գործընթացն անվանում է պատմական միջանցքի վերականգնում, իսկ Հայաստանի իշխանությունը` կոմունիկացիաների ապաշրջափակում: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք. Կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. ««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակումն այս փուլում վտանգավոր է և հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին, հետևյալ պատճառաբանությամբ.

1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը.

2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը.

3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը.

4. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է հայատյաց և զավթողական քարոզչությունը:

Այս պայմաններում, առնվազն սեփական ժողովրդի շահերի դեմ պետք է գործես, եթե չես ցանկանում տեսնել կամ լսել թշնամի պետության ցանկությունները: Հիշեցնենք, որ դեռևս 2007թ. մարտի 10-ի ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների առաջին համաշխարհային ֆորումի բացման ժամանակ Ի. Ալիևն իր ելույթում ասել է. «Նպատակ ունենալով դուրս մղել ադրբեջանցիներին իրենց պատմական հողերից, այդ տարածքներում առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու համար հայերը տասնամյակներ շարունակ ադրբեջանական և թուրքական ազգերին պարբերաբար ենթարկում էին գաղափարական, ռազմական և մշակութային ագրեսիայի…: 1918թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետությունը, որին զիջել են որպես մայրաքաղաք՝ Իրևանը՝ Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը» (https://www.youtube.com/watch?v=-BcN6vNc6eY ):

Հայաստանի գործող իշխանությունն ի վիճակի չէ Ադրբեջանի հետ հարաբերություններում արդյունավետ ներկայացնել Հայաստանի շահերը: Դրա վառ ապացույց են 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո նույնիսկ այդ փաստաթղթի մեջ եղած հայանպաստ պայմաններին տեր չլինելը: Ի հակասումն 09.11.2020թ. փաստաթղթի Հայաստանի իշխանությունը զիջել է Ադրբեջանին Սյունիքի մարզի հարևանությամբ գտնվող այն տարածքները, որոնք հայկական ուժերի հսկողության ներքո էին և Սյունիքի մարզի համար անվտանգության գոտին էին ապահովում: Ի հակառակ այն պայմանավորվածության, որ յուրաքանչյուրը մնում է իր զբաղեցրած դիրքերում, Հայաստանի իշխանությունը լքել է այդ դիրքերը: Մենք ականատես ենք եղել նաև Շուռնուխ գյուղի, Որոտանի ճանապարհի զիջումների գործընթացներին, ինչի արդյունքում ադրբեջանական ուժերը լկտիաբար վերահսկում են Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը:

Զարթոնք կուսակցությունը վստահ է, որ գործող իշխանության կազմակերպմամբ ապաշրջափակումը կործանարար է լինելու Հայաստանի և Արցախի համար:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորներին, անհատներին, թույլ չտալ այս կործանարար գործարքը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական

կուսակցության գործադիր մարմին