Շարունակենք քայլել առաջ գլուխներս հպարտ, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք. Արցախի հերոսի մայր
Անսահման մեծ պատիվ եւ հպարտություն է հերոսի մայր կոչումը, եւ անչափ պարտավորեցնող. Չթուլանալ, չընկճվել, ամուր կանգնել ոտքերի վրա եւ առաջ շարժվել; Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Հավերժների այգում» ծառատունկի միջոցառման ժամանակ իր խոսքում նշեց Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը:
«Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր հայեր եւ ոչ միայն հայեր, այսօր մեզնից օրինակ են վերցնուոմ՝ ինչպես լինել ուժեղ, ինչպես չընկճվել, ինչպես ցավի, տառապանքի ճիրաններից փորձել դուրս գալ, հաղթահարել կարոտի դառնությունը եւ շարունակել քայլել առաջ գլուխներս հպարտ պահելով, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք, որովհետեւ մենք եզակի տղաներ ենք լույս աշխարհ բերել ու անմնացորդ նվիրել Հայաստան աշխարհին: Շնորհակալություն, որ հավերժ եք պահում նրանց հիշատակը: մենք կանցնենք, կգնանք, բայց Թումանյանի խոսքով, գործն է անմահ, որ մնում է դարեդար»,-ասաց նա:
Նշենք, որ «Թովմասյան» միջազգային հիմնադրամի կառուցած «Հավերժների այգում» այսօր մեկնարկել է ծառատունկի առաջին փուլը, որին մասնակցում է պատերազմում զոհված շուրջ 200 զինվորի ծնող։
Գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 հեղինակավոր մարդու անունով ծառեր կտնկվեն թե՛ անձամբ իրենց ձեռքով, թե՛ ժառանգների, և թե՛ նրանց անվան հետ առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...