Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր
Էստոնիայում երկուշաբթի օրվանից հանրային վայրեր կարող են այցելել միայն պատվաստվածները, ինչպես նաեւ կորոնավիրուսից ապաքինված բնակիչները։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։
Նրա տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 25-ից Էստոնիայում սկսել են գործել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող նոր միջոցներ։ Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ չպատվաստված բնակիչները անգամ COVID-19-ի բացասական թեստի առկայության դեպքում չեն կարող այցելել մի շարք հանրային վայրեր, ներառյալ մարզակումբներ, հանրային սննդի կետեր, թատրոններ կինոթատրոններ, սպա-սրահներ եւ այլն։
Էստոնիայում խստացվում են նաեւ դիմակներ կրելու պահանջները։ Վաճառողները եւ ծառայություններ իրականացնողները պարտավոր են թույլ չտալ առանց դիմակի այցելուներին մտնել առեւտրային կենտրոններ եւ խանութներ։
Նախօրեին Ռիյկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Յուրի Ռատասը հայտարարել էր, որ Էստոնիան գտնվում է աղետի եզրին կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով։
Էստոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացել է 871 105 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան 58 տոկոսը, ընդ որում՝ 736 771 բնակիչ ավարտել է պատվաստման կուրսը։ Քովիդով հիվանդացության ցուցանիշը վերջին 14 օրում Էստոնիայում կազմել է 100 հազար մարդու հաշվարկով 1 311 մարդ։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են