Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ ակցիա անցկացրեցին՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում գտնվող ուսումնական հաստատություններին եւ երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր անցկացվեց հերթական համատեղ ակցիան, ակցիան անցկացվեց Մարտակերտ քաղաքում՝ առաջին կենտրոնական դպրոցում։ 1-ից 3-րդ դասարանի տղաներին եւ աղջիկներին բերվել են անհատական նվերներ։ 1-ից 3-րդ դասարաններում սովորում է մոտավորապես 152 աշակերտ։ Շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, եւ վստահ եմ, որ ապագայում մենք ռուսական խաղաղապահ ուժերի հետ միասին հիանալի արդյունավետ ակցիա կունենանք»,- ասաց բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան։
Ձմեռվա նախաշեմին եւ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով Ռուսաստանից մարդասիրական ակցիայի շրջանակում բերվել են դիզելային էլեկտրագեներատոր, էլեկտրական վառարաններ եւ ջեռուցիչներ, գրասենյակային պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր եւ տաք հագուստ։
Ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները «Խաղաղության» ինտերակտիվ դաս անցկացրեցին Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի աշակերտների համար. սպաները պատմել են ռուս խաղաղապահների ստեղծման պատմության եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության խնդիրների մասին։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են