Պոռոտախոս հայտարարություններով էրդողանական վարչախումբը Իրանի համար թիրախ դարձրեց Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին
Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան։ Ատրապատականցիները, չնայած թյուրքալեզվության հանգամանքին, մեծամասամբ չեն նույնացնում իրենց Արաքսից հյուսիս բնակվող էթնիկ ադրբեջանցիների հետ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր թիրախների ցանկում չի ընդգրկի Ադրբեջանը՝ նաև հաշվի առնելով Իրանում «ադրբեջանցիների պատկառելի» քանակը։
Նախ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան։ Ատրապատականցիները, չնայած թյուրքալեզվության հանգամանքին, մեծամասամբ չեն նույնացնում իրենց Արաքսից հյուսիս բնակվող էթնիկ ադրբեջանցիների հետ։։
Երկրորդը՝ նման պոռոտախոս հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց առանց այն էլ պատժիչ գործողությունների արդյունքում Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին, որոնց լիակատար ճնշման ուղղությամբ իրանական պետության կողմից արվող քայլերն, անտարակույս, էլ ավելի նպատակասլաց են դառնալու։
Ի դեպ, Բաքվի բռնապետին նաև բացահայտորեն սպառնացող իրանական պետական, ռազմական հասարակական և հոգևորական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները, որոնք այսուհետ էլ չեն վարանի շարունակել «ապտակներ» հասցնել նրան , եթե ղա պահանջի իրենց հայրենիք Իրանի պետական շահը»,- նշվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...