Լապշինի պատմությունը մտնում է նոր, ավելի հետաքրքիր փուլ.Հոխիկյան
Լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17։00-ին Էջմիածնում՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի նախնական դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Լապշինի պատմությունը մտնում է նոր, ավելի հետաքրքիր փուլ․
Եթե հիշում եք, 2021-ի հուլիսին մի հանդիպման ժամանակ ես բացել էի 2 տարի առաջ տեղի ունեցած խոսակցության փակագծերը՝ ներկայացնելով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմածները Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի նախկին խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցի մասին։
Տևական մտորումներից հետո Վլադիմիր Կարապետյանը որոշել է դատական կարգով վիճարկել իմ հրապարակումները՝ չհերքելով Լապշինի ասած ոչ մի խոսք և կենտրոնանալով սոսկ այն հատվածի վրա, որը ես եմ լսել։ Ստացվում է՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը կասկածում է, որ ես կարող էի լսել իր խոսքերը հնարավոր զոհերի մասին։
Այսպիսով, մտնում ենք դատարան։
Իմ շահերի պաշտպանը փորձառու և հարգված իրավաբան Լուսինե Վիրաբյանն է, ով հայտնի է մի շարք էական ու հաջողությամբ հաղթած դատերով։
Վլադիմիր Կարապետյանին խոստանում եմ նոր փաստեր և նոր տհաճ անակնկալներ արդեն դատարանում, որոնց հետևանքները պակաս տհաճ չեն լինի։
Լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17։00-ին Էջմիածնում՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի նախնական դատական նիստը։
Մենք պատրաստ ենք նոր բացահայտումների․․․»,-գրել է նա։


















































Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում