Ադրբեջանն ամեն ինչ անում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը փակելու համար.ԱՄՆ-ը մտահոգ է
Մենք շատ մտահոգված ենք Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բերնեսը Վիեննայում կազմակերպության մշտական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով, այդ գրասենյակը, ինչպես ԵԱՀԿ բոլոր առաքելություններն ու կառույցները , կարեւոր տարր է ԵԱՀԿ պարտականությունների իրականացման գործում մասնակից երկրների աջակցությանն ուղղված՝ կազմակերպության աշխատանքում։ «Եթե Երեւանում գրասենյակը հարկադրաբար փակվի, դա վատ կանդրադառնա Ադրբեջանի ու ԵԱՀԿ պարտականություններին ադրբեջանական կառավարության հանձնառության վրա։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին գործել կառուցողական՝ հնարավորինս շուտ փոխզիջումային լուծում գտնելու համար, ինչը թույլ կտա չփակել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի նախագահությամբ Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարվել է, որ մի երկիր (ենթադրվում է՝ Ադրբեջանը) մտահոգություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը զբաղված է իր մանդատին չհամապատասխանող գործունեությամբ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասել էր ․ «Հարցը ականազերծման ծրագրին է վերաբերում: Իրականում դա ոչ թե ականազերծման ծրագիր է, այլ ուսուցողական, որը ոչ մեծ ծրագիր է: Խոսքը թրենինգի մասին է, այլ ոչ թե ականազերծման: ԵԱՀԿ-ը ստիպված էր տարածաշրջան առաքելություն ուղարկել, որից հետո հաշվետվություն ներկայացվեց, որ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Չնայած դրան, Ադրբեջանը շարունակեց համառել եւ հեռու գնաց՝ հայտարարելով, որ գրասենյակը չպետք է զբաղվի «Ադրբեջանի շահերը խախտող» գործունեությամբ»- նշել է Նալբանդյանը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը սահմանափակելու փորձերը հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը իրեն հակադրել է կազմակերպությանը ու հայտնվել անհեթեթ դրության մեջ։

















































Ես անձնապես ափսոսում եմ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաքելությունը չի շարունակվելու
Ադրբեջանը ստորացրեց ԵԱՀԿ-ին. երեւանյան գրասենյակը փակվում է
Լավորվը ԵԱՀԿ նախագահից ԼՂ հարցում ակնկալիքներ ունի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են