Վստահ ենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շուտափույթ ձևով կգնվի ազատության մեջ. պաշտպան
Վստահ ենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շուտափույթ ձևով կգնվի ազատության մեջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողերի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ Ա. Առուշանյանի գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին, պատրաստվում են նաև այդ ժամանակ խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնել որոշակի դատավարական փուլ անցնելուց հետո:
«Կարծում եմ՝ այդ օրը հնարավորություն կունենանք այնպիսի ապացույցների հետազոտում իրականացնել, որոնք հետագայում թույլ կտան խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել: Հույս ունենք, որ միգուցե հենց այդ օրը Առուշանյանը կգնվի ազատության մեջ»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով,
Անդրադառնալով նրան, որ Գորիսում խոսակցություններ կան, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Առուշանյանը կընտրվի, թե ոչ, նա մնալու է կալանքի տակ, պաշտպանն ասաց, որ նման հայտարարություն անելով ուզում են հասարակությանն ասել՝ Առուշանյանին մի ընտրեք, քանի որ գտնվում է անազատության մեջ, շարունակելու է գտնվել անազատության մեջ: «Գտնում եմ, որ դա արժանի մոտեցում չէ հակառակորդ անձի կողմից, բայց, այնուամենայնիվ, անկախ այն հանգամանքից, որ Առուշանյանը կվերընտրվի, թե ոչ, խափանման միջոցի փոփոխման հարցն այդ հարցի հետ իրավական առումով որևէ կերպ չի կարող կապնվել: Բայց, մենք որպես պաշտպանական կողմ, բոլոր միջոցները ձեռնարկելու ենք, որպեսզի պարոն Առուշանյանի խափանման միջոցը շուտ փոփոխվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Առուշանյանի տեսակցությունների սահմանափակմանը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այստեղ ոչ միայն իրավաչափության մասին խոսք չի կարող լինել, նաև տրամաբանություն չկա. «Առհասարակ այս վարույթն ապօրինի է, հետևաբար այդ վարույթների շրջանակում կատարված յուրաքանչյուր գործողություն, նաև տեսակցությունների սահմանափակումները, իրավաչափ չեն: Փաստացի ունենք այն, ինչ ունենք: Միջնորդել եմ տեսակցությունների սահմանափակումը վերացվի ամբողջությամբ կամ գոնե մասնակիորեն: Նոյեմբերի 5-ի դատական նիստի ժամանակ նաև այդ հարցն է քննարկման առարկա դառնալու:
Առուշանյանը գտնում է, որ այս ամեն ինչն իր մեջ պարունակում է քաղաքական երանգ: Ոչ միայն նա, նաև ես, կարծում եմ յուրաքանչյուրս, որովհետև փաստացի այն արարքը, որը վերագրվում է Առուշանյանին, ոչ միայն իրավական ու փաստական հիմք չունի, առհասարակ որևէ տրամաբանության չի համապատասխանում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը