Լուկաշենկոն կոչ է արել Բաքվին եւ Երեւանին ԱՊՀ-ն չսարքել առանձին հարցեր պարզելու հարթակ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է Ղարաբաղյան հակամարտության կողմերին չզբաղվել առանձին հարցեր պարզելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստում, որն ընթանում է Մինսկում օնլայն կոնֆերանսի ռեժիմով։
Լուկաշենկոն խոսք վերցրեց անմիջապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո։
«Նիկոլ Վովաեւիչ, դուք միանգամայն իրավացի եք, ԱՊՀ-ն առանձին հարցեր պարզելու հարթակ չէ։ Մենք նման լիազորություններ եւ գործառույթներ չունենք։ Բայց երախտապարտ ենք, որ դուք Իլհամ Հեյդարովիչի հետ տեղեկացրիք պետությունների ղեկավարներին իրավիճակի մասին ձեր տարածաշրջանում, իսկ այնտեղ ապրում են մեր բարեկամները, թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը»,- ասաց Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նշեց, որ իրենց երկրներում քաղաքականությունը կառուցելիս իշխանությունները նկատի կունենան այդ տեղեկատվությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթի ժամանակ հարձակումներ կատարեց Երեւանի հասցեին՝ Հայաստանին եւ Իրանին մեղադրելով «դեպի Եվրոպա միջազգային թրաֆիկի կազմակերպման», ականադաշտերի քարտեզների հանձնումից հրաժարվելու, «վանդալիզմի եւ ադրբեջանական հուշարձաններն ու բնակավայրերը ոչնչացնելու» մեջ։
Ալիեւից հետո ելույթ ունեցավ Փաշինյանը եւ ասաց, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների հարթակը հարցերի փոխադարձ պարզաբանման հարթակ չէ։ Այս առնչությամբ նա նշեց, որ Հայաստանը հայցեր է ներկայացրել համապատասխան միջազգային կառույցներ՝ ՄԱԿ Հաագայի միջազգային դատարան։ Այստեղ է Հայաստանը պատրաստվում հնչեցնել իր բոլոր մեղադրանքները եւ փաստարկել իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը