Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ԱԺ-ին վերադարձնել Ստրասբուրգ մեկնելու համար իրեն փոխանցված 404 հազար 729 դրամը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով թույլատրել Արմեն Գևորգյանին՝ կալանքից ազատ բանկային հաշիվ ունենալ և կալանքի տակ գտնվող բանկային հաշվից փոխանցում կատարել։
Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով ԵԽԽՎ պատվիրակության անդամ, չի մեկնել Ստրասբուրգ քաղաք, քանի որ դատարանը թույլ չէր տվել Գևորգյանին մեկնել ՀՀ-ից։ Ստրասբուրգ մեկնելու համար ԱԺ-ն Գևորգյանի հաշվին է փոխանցել 404 հազար 729 ՀՀ դրամ՝ որպես օրապահիկ, բայց Գևորգյանը չի մեկնել գործուղման՝ դատարանի թույլ չտալու պատճառով, հետեւապես չի ծախսել նշված գումարը, ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման, սակայն հաշվի վրա առկա արգելանքը թույլ չի տալիս Գևորգյանին վերադարձնել ԱԺ պարտքը, ուստի, անհրաժեշտ է ստանալ դատարանի թույլտվությունը՝ գումարը ԱԺ գանձապետական հաշվին փոխանցելու համար։ Բացի այդ, չկայացած գործուղման արդյունքում, ՀՀ ԱԺ-ն կրել է վնաս՝ 507 հազար ՀՀ դրամի չափով, որն արդեն վճարված է եղել՝ որպես ավիատոմսի արժեք, սակայն ԱԺ-ն հնարավորություն չի ունեցել վերադարձնել այդ գումարը։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով ԵԽԽՎ պատվիրակության անդամ, նա պարբերաբար գտնվելու է գործուղման մեջ, նրա բանկային հաշվեհամարին փոխանցվելու են գործուղման ծախսերի գումարը, որոնք պետք է օգտագործվեն՝ պաշտպանը խնդրեց թույլատրել Արմեն Գևորգյանին՝ ունենալ արգելանքի տակ չգտնվող առնվազն մեկ բանկային հաշիվ, որի միջոցով նա հնարավորություն կունենա օգտագործելու՝ որպես ԵԽԽՎ անդամի գործուղումի համար անհրաժեշտ գումարները։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց, որ գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննության առարկա է դարձվել Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու հարցը, սակայն միջնորդության լուծումը հետաձգվել է՝ մինչև կալանադրված գույքի արժեքը որոշելը, ուստի, դատարանը գտնում է, որ սույն միջնորդությունը ներկայացվել է ոչ ժամանակին, հետևաբար, այս միջնորդությունը թողնվեց առանց քննության։

Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դժվար է հասկանալ դատարանի որոշումները և պահանջեց պարզաբանել, թե ինչ կապ ունի նախորդ միջնորդությունը ներկայացված սույն միջնորդության հետ. Այս պարագայում առկա են այլ հանգամանքներ։

Արմեն Գևորգյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ գումարը պետական միջոցներից է և եթե այն փոխանցվել է իր հաշվեհամարին և չի օգտագործվել, պետք է վերադարձվի, որովհետև պետական միջոցներ են։

«Վաղը մյուս օրը, երբ պետական հիմնարկն աուդիտ անցնի, հաշվետվություններ է տալո։ Ի՞նչ են գրելու, որ Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանին տրամադրված միջոցները հետ վերադարձվե՞ն, անհասկանալի իրավիճակ է, լուրջ եմ ասում։ Այս ամենը զավեշտի է վերածվում։ Ես այստեղ տեսնում եմ նաև լիազորությունների չարաշահում, որովհետև ամեն ինչից զատ այս գործողությունների արդյունքում նաև պետությանն է վնաս պատճառվում»,- նշեց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։