Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Այս իրավիճակը Ուռուտ գյուղում առաջացրել է հանրային բևեռացում և սոցիալական լարվածություն. հայտարարություն

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խումբ) քաղաքացիական հասարակության խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների առումով, որոնք ակնհայտորեն խախտում են տեղի բնակիչների՝ ուռուտցիների մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Գյուղում առաջացել է սոցիալական լարվածություն և բևեռացում բնակիչների շրջանում։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «2021 թվականի մայիսի 14-ին «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում 2021-2024 թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հրավիրվել են հանրային լսումներ (1-ին փուլ)։

Այդ օրը Ուռուտ բնակավայրի բնակիչները, մտահոգված լինելով իրենց կենսավայրի պահպանությամբ, թույլ չեն տվել իրականացնել հանրային լսումներ: Նրանք հրաժարվել են ընկերության հրավերից և լսումներ չեն կայացել։ Համայնքի բնակիչների պահանջով Ոռուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմվել է արձանագրություն, որտեղ նշվել է, որ բնակիչները դեմ են հանքարդյունաբերական ոլորտին առնչվող թեմաներով իրենց գյուղում որևէ լսումների կազմակերպմանը։

Որոշ ժամանակ անց գյուղի բնակիչները տեղեկացան, որ 2021 թ. օգոստոսի 10-ին ընկերությունը կրկին նախաձեռնել է հանրային լսումներ իրականացնելու փորձ։

Այդ օրը գյուղի բնակիչները կրկին հավաքվել էին Ուռուտ գյուղի վարչական շենքի մոտ, որպեսզի թույլ չտան հանրային լսումներ իրականացնել։ Հավաքված մարդկանց տեղեկացրին, որ ընկերության ներկայացուցիչը չի գալու առողջական խնդիրների պատճառով։ Այս անգամ ևս գյուղացիների պահանջով կազմվեց արձանագրություն այն մասին, որ Ուռուտ գյուղի բնակիչները դեմ են իրենց գյուղում հանքարդյունաբերական ոլորտին առնչվող թեմայով ցանկացած լսման կազմակերպմանը, ինչը վավերացվեց գյուղի վարչական ղեկավարի ստորագրությամբ և կնիքով։

Չնայած այդ գրության առկայությանը՝ 2021 թ. սեպտեմբերի 24-ին «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ն ևս մեկ հանրային լսում անցկացնելու փորձ նախաձեռնեց: Մինչ լսումների անցկացումը ընկերությունը որոշակի աշխատանքներ է տարել, ակտիվություն է ցուցաբերել գյուղում՝ հանդիպելով մի քանի բնակչի հետ և ձեռքբերելով նրանց համաձայնությունը՝ մասնակցելու հանրային լսումներին ու պաշտպանելու իրենց նախագիծը։ Գյուղում սկսել են տարածել լուրեր, որ նախագիծը հովանավորվում է բարձրաստիճան պաշտոնյանների կողմից և այն միևնույնն է՝ անցնելու է։

Սեպտեմբերի 24-ին ավելի մեծ թվով գյուղացիներ և ակտիվիստներ հավաքվեցին գյուղի վարչական շենքի մոտ և թույլ չտվեցին հանրային լսումների իրականացումը: Սակայն հավաքն անցավ լարված մթնոլորտում՝ հանքի բացմանը դեմ և կողմ արտահայտվող բնակիչների միջև։ Ընկերության ներկայացուցիչները չէին հեռանում գյուղից, փոխարենը՝ փորձում էին տարբեր գործիքներ և հնարքներ կիրառել լսումներն անցկացնելու համար։

Գյուղացիների պնդմամբ Ուռուտ գյուղում այս անգամ կազմվեց արդեն երրորդ արձանագրությունը, որտեղ նշվեց, որ գյուղացիները դեմ են իրենց գյուղում հանքարդյունաբերական ոլորտին առնչվող թեմաների վերաբերյալ լսումների անցկացմանը: Արձանագրությունը ստորագրվեց և վավերացվեց համայնքի վարչական ղեկավարի կողմից։

Մի քանի ժամ տևած դիմակայությունից հետո գյուղացիներին լուր հասավ, որ ընկերության ներկայացուցիչները գյուղում հանքին կողմ մարդկանց շրջանում ստորագրահավաք են իրականացնում լսումների անցկացման համար: Ի պատասխան՝ հանքին և լսումներին դեմ պայքարող քաղաքացիներն իրենց հերթին նախաձեռնեցին ստորագրահավաք և 430 ստորագրություններով դիմեցին տեղական ինքնակառավարման մարմիններին պահանջելով պաշտպանել Ուռուտ գյուղի շահերը և Ուռուտի բնակչության անունից Լոռի Բերդ խոշորացված համայնքի ավագանու օրակարգ մտցնել Ուռուտի տարածքում հանքի բացման անթույլատրելության և երկրաբանահետազոտական ուսումնասիրության աշխատանքների համար համայնքի նախնական թույլտվությունը մերժելու հարցը։

Այս իրավիճակն առաջացրել է հանրային բևեռացում և սոցիալական լարվածություն գյուղում:

Կա մտահոգություն, որ հերթական անգամ լսումներ իրականացնելու փորձը կհանգեցնի անկանխատեսելի ելքի։

Գյուղի բնակիչներն իրավացիորեն դժգոհում են, որ ընկերությունն անտեսում է բնակիչների կարծիքը` հանքարդյունաբերության թեմաներով իրենց գյուղում լսումներ չիրականացնելու վերաբերյալ, և իրենց կամքին հակառակ շարունակաբար փորձում է լսումներ կազմակերպել: Սա ստեղծում է սթրեսային մթնոլորտ համայնքի բնակիչների շրջանում։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծված նաև Գլաձոր համայնքում։

Հաշվի առնելով, որ ԱՃԹՆ գործընթացի հիմքում ընկած է բոլոր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության միջավայր ստեղծելու սկզբունքը, ինչպես նաև այն, որ այսօրինակ խնդիրները Հայաստանում պարբերաբար կրկնվում են՝ ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցությունը անհրաժեշտ է համարում նախաձեռնել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի հետևյալ հարցը՝

Ընդերքօգտագործման ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ ազդակիր համայնքների բնակչության կարծիքը հաշվի առնելու հարցի և մասնավորապես Ուռուտ բնակավայրում և Գլաձոր համայնքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ քննարկում։

Միևնույն ժամանակ կոչ ենք արդյունահանող ընկերություններին զերծ մնալ հանրային լսումներ կազմակերպել Ուռուտում և այլ համայնքներում, որտեղ համայնքի բնակչությունը արդեն մերժել է լսումների իրականացումը մի քանի անգամ, համայնքի բնակիչների կարծիքը հարգելու և սոցիալական լարվածության խորացումից խուսափելու համար։

Տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքի ավագանուն և պետական կառավարման իրավասու մարմիններին կոչ ենք անում պաշտպանել համայնքի բնակիչների օրինական շահերը և իրավունքները։

Հայտարարությունը բաց է միանալու համար

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ

Օլեգ Դուլգարյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, փաստաբան

Նազելի Վարդանյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն

Սոնա Այվազյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ,

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ

Սուրեն Ներսիսյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության այլընտրանքային անդամ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ

Վիկտորյա Բուռնազյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության այլընտրանքային անդամ, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան

Արթուր Համբարձումյան

Հայտարարւթյանը միացել են

Արթուր Գրիգորյան, Էկոլոգիական իրավունքի մասնագետ

Ինգա Զառաֆյան, «ԷկոԼուր։ տեղեկատվական ՀԿ նախագահ

Քրիստինա Տեր-Մաթևոսյան, ԷկոԼուրի լրագրող

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ

«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ

«Յանուս» իրավական ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ

«Սինեմարթ» երիտասարդական ՀԿ

Վարդուհի Անանյան, “Սինեմարթ” երիտասարդական ՀԿ Նախագահ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Նոր հորիզոններ» ՀԿ

Ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Կանաչ Հայաստան» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Երիտասարդական ավանգարդ» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Հաջողակ Կին» երիտասարդական ՀԿ

«Թումանյան» փաստաբանական գրասենյակ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Մարդու իրավւնքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ