Տիմոշենկոն Թրամփին զուգարանի մոտ չի դարանակալել
Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն ժխտել է այն տեղեկատվությունը, որ ինքը ԱՄն Նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու համար նրան դարանակալել է զուգարանի մոտ։
Ավելի վաղ BBC–ի ուկրաինական բյուրոն, հղում անելով Տիմոշենկոյի ամերիկյան խորհրդականների վրա, հաղորդել էր, որ նա հանդիպել է Թրամփի հետ Վաշինգտոնում աղոթք–նախաճաշի ժամանակ, և ԱՄՆ նախագահը նրան՝ Ուկրաինային սատարելու երաշխիքներ է տվել։ Նշվում էր նաև, որ Տիմոշենկոն սպասել է Թրամփին զուգարանի մոտ, որից հետո նրանց ուղեկցել են մի փոքր աշխատասենյակ։
«Անկասկած, դա խաբեություն է, և դա հնարավոր չէ։ Եթե ով պատահի կարողանար զուգարանի մոտ հանդիպել ԱՄՆ նախագահին, ապա կարծում եմ, որ այսօր այնտեղ ամբողջ աշխարհը կլիներ և կորսար նախագահին զուգարանի մոտ»,–Տիմոշենկոյի խոսքերն է ցիտում «112 Украина» հեռուստաալիքի կայքը։
Նա հայտարարել է, որ «պարզապես ցավ է ապրում այդ ամենից»։
«Հանդիպումը բացարձակ պատշաճ է անցել, պլանային, դա առանձին սենյակ է, որտեղ տեղի են ունեցել աղոթք–նախաճաշի իրադարձությունները»,– հավաստիացրել է Տիմոշենկոն։
Ավելի վաղ The Washington Post–ը, հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմին, հաղորդել էր, որ Թրամփը և Տիմոշենկոն շատ կարճ շփվել են ֆոտոսեսիայի ժամանակ՝ Ազգային աղոթքի նախաճաշից առաջ։ Ընդ որում, ըստ թերթի տվյալների, Թրամփը Ուկրաինային աջակցելու երաշխիքներ չի տվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը