Պետությունը փաստացի «փայ» է մտնում մասնավոր կազմակերպության մեջ. Արամ Վարդևանյան
Պետությունը փաստացի «փայ» է մտնում մասնավոր կազմակերպության մեջ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15% Կառավարությանը նվիրելուն:
Հիշեցնենք, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որը հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ՀՀ կառավարությանն է նվիրաբերել ընկերության 25%-ը բաժնետոմսը, որը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը:Կառավարության որոշմամբ՝ դրանց կառավարման լիազորությունը կվերապահվի ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Պատգամավորի արձանագրմամբ՝ գործարքը եղել է հանրությունից գաղտնի.
«Պետությունը երբեք լավ կառավարիչ չէ: Ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի մասնավոր ընկերությունում բաժնեմաս ունենալու հարցում:Պետությունը պետք է շահագրգռված լինի սահմանել այնպիսի խաղի կանոններ, որ ցանկացած մասնավոր կազմակերպություն ապահովի բյուջետային մուտքեր և հարկերի վճարումներ:
Բայց որ պետությունը «փայ» մտնի մասնավոր կազմակերպության,մեջ սրա տրամաբանությունը ես հասկանալ չեմ կարողանում»,-ասաց Վարդևանյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...