Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը

Հունվարի 2-ի կարեւոր լուրերըՇնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցությունՀունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել Բելառուսում
Քաղաքականություն

«Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան

«ՄԻԵԴ դիմելիս դիմողը պնդել է, որ առկա է Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում խախտվել է կոնվենցիան: Նախ ֆիքսենք, որ 15-րդ հոդվածը թույլ է տալիս որոշակի շեղումներ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով երաշխավորված իրավունքներից և ազատություններից, բայց դա չպետք է հատի հենց այդ հոդվածով նախատեսված շեղումների թույլատրելի սահմանը»,- «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ խոսելով սեպտեմբերի 21-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացրած գանգատի առնչությամբ ՄԻԵԴ-ից ստացված այն վճռի մասին, թե 2008թ. հայտարարված արտակարգ դրության հայտարարմամբ խախտվել են եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածներ:

Փաստաբանի խոսքով՝ դիմող կողմը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմս նրա ներկայացուցչի, պնդում էին, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գերազանցվել են այդ թույլատրելի սահմանները:

«Եվրոպական դատարանն իր վճռով խախտում չի ճանաչել, և սա շատ կարևոր եմ համարում նախ և առաջ ընդգծել: Եվրոպական դատարանը չի գտել, որ առկա է 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ հրամանագրով այն աստիճանի չեն սահմանափակվել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որը անթույլատրելի լիներ կոնվենցիայի իմաստով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս նկատեց՝ եթե շատ պարզունակ դարձնենք հարցի էությունը, ապա կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի:

«15-րդ հոդվածի հնարավոր խախտումը քննարկելիս վճռի մեջ ՄԻԵԴ-ն արել է հետևյալ ձևակերպումը՝ տվյալ գործով կառավարությունը պնդում է, իսկ դիմող կազմակերպությունը ակնհայտորեն չի վիճարկում, որ 2008թ. մարտի 1-ին իրավիճակը Երևանում իրենից ներկայացնում էր լուրջ սպառնալիք ազգի կյանքի համար: Այսինքն՝ Եվրպական դատարանը գնահատում է՝ ինչպիսին էր իրավիճակը նախքան այդ հրամանագիրն ընդունելը, որպեսզի կարողանա գնահատել հրամանագրի համապատասխանությունը Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ սա նշանակում է՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ հրամանագրի ընդունումից առաջ իրավիճակը Երևանում սպառնալիք էր ազգի կյանքի համար:

Փաստաբանը պնդում է՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը, որպես «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի սեփականատեր, Հայաստանի Հանրապետությանը դատի է տվել 2009թ., բայց 2008թ.-ից ի վեր խնդիր կա այս գործի հետ կապված, որովհետև հիմա կառավարությունն է Եվրոպական դատարանում պատասխանող, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարն է:

«Եվ պարզ է, թե այս իրավիճակում ինչու է որոշ փաստեր ՄԻԵԴ-ը հաստատված համարել՝ նշելով, որ կառավարությունը հակառակը չապացուցեց, չներկայացրեց»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ Մարտի 1-ի բոլոր գործերով Եվրոպական դատարանում փաստացի նման իրավիճակ էր ստեղծվել, որովհետև այս գործով հրապարակվող յուրաքանչյուր գործով Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ կողմ է:

«Եվրոպական դատարանը ճանաչել է 10-րդ հոդվածի, այսինքն՝ արտահայտվելու իրավունքի խախտում, բայց…10-րդ հոդվածն ասում է՝ յուրաքանչյուր ոք ունի արտահայտվելու ազատություն, բայց նաև նշում է, որ արտահայտվելու ազատությունը բացարձակ ազատություն չէ և կարող է սահմանափակվել պետության կողմից»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գոյություն ունի 3 քայլից բաղկացած թեստ:

Ըստ փաստաբանի՝ որպեսզի պետության կողմից մտցված սահմանափակումը չխախտի կոնվենցիան, այն պետք է նախատեսված լինի օրենքով, պիտի հետապնդի իրավաչափ նպատակ՝ այլոց հեղինակության, երկրի անվտանգության, այլոց առողջության պաշտպանություն, և երրորդը՝ պետք է լինի անհրաժեշտ, այսինքն՝ պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և տվյալ դեպքում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պնդում էր, որ 3 սկզբունքներն էլ խախտված են:

Հայկ Ալումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՄԻԵԴ ուղարկված գանգատի ձևակերպումները, մասնավորապես, վերը նշված, սահմանափակումը օրենքով նախատեսված լինելու մասով, ուղիղ մեկին մեկ կրկնում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

«Ճիշտ նույն ձևակերպմամբ այստեղ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի բացակայության պայմաններում սահմանել է արտակարգ դրություն: Նույնը նաև դեռ 2009թ. Եվրոպական դատարան ներկայացրել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքով՝ այստեղ՝ դատարանում, իրենք 3.5 տարի ասում էին, որ թեև այդ օրենքը չկա, բայց ՀՀ նախագահը Սահմանադրությամբ նախատեսված հոդվածներով՝ կարող էր ընդունել նման որոշում՝ ինքնուրույն որոշելով սամանափակումների ծավալը, և Եվրոպական դատարանն իր վճռում ուղիղ ասել է այն, ինչ իրենք ասում էին այստեղ դատարաններում:

Վերջինս կարծում է, որ եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ իրենք այս գործը շահեին, եթե անգամ որևէ այլ փաստարկ չլիներ:

«Գործի փաստերի մասին ամենից լավ խոսում է Եվրոպական դատարանի վճիռը՝ կայացված Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա: ՄԻԵԴ-ը հաստատված չի համարել, որ արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները նախատեսված չեն եղել օրենքով՝ ի հեճուկս դիմող կողմի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով իր նշած թեստի հաջորդ հարցին՝ սահմանափակումները մտցնելու իրավաչափ նպատակին, 2-րդ նախագահի փաստաբանը շեշտում է՝ ՄԻԵԴ-ն ասել է՝ միանշանակ նպատակը եղել է իրավաչափ:

Ինչ վերաբերում է համաչափության սկզբունքին, Հայկ Ալումյանի խոսքով, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ արտակարգ դրության 20 օրերի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է տպագրվել 2 անգամ, և նույնքան անգամ էլ ԱԱԾ-ն դա արգելել է անել:

«Եվ այդտեղ Եվրոպական դատարանը համարում է, որ դա անհամաչափ է եղել ոչ թե ընդհանրապես, այլ, որովհետև վերլուծություն չի կատարվել, թե արդյո՞ք թերթի այդ համարներում առկա են եղել ատելության խոսք պարունակող կամ սադրիչ բնույթի հոդվածներ: Այսինքն՝ Եվրոպական դատարանն ասում է՝ եթե նման հոդվածներ լինեին, միջամտությունը կլիներ և համաչափ, բայց ինքը չի կարող դա գնահատել, որովհետև կառավարությունը Դատարանին փաստարկ չի ներկայացրել, որ այդ 2 համարների մեջ առկա են եղել սադրիչ կամ ատելության խոսք պարունակող հոդվածներ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունն ինչ-որ բան չի վիճարկում, Եվրոպական դատարանն ընդունում է դիմող կողմի փաստարկները՝ որպես հաստատված:

Փաստաբանը նկատում է՝ այս աստիճանի խախտում Եվրոպական դատարանը շաբաթական մոտ 20-30 դեպքով ճանաչում է՝ Եվրոպայի խորհրդի՝ անխտիր բոլոր երկրների հետ կապված:

«Այս վճռի մեջ ոչ մի արտառոց բան չկա, բացի նրանից, որ վճռի մեծ մասը կայացած է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշում է՝ խախտումը վերը նշված մասով, ինչպես նաև 6-րդ հոդվածով ճանաչվել է, ու դրա համար է պարտավորեցրել ՀՀ կառավարությանը վճարել 9000 եվրո գումար, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը 3 ամսվա ընթացքում այդ վճիռը չբողոքարկի Մեծ պալատում:

«Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը հօգուտ Նիկոլ Փաշինյանի կայացրած վճիռը չի բողոքարկի Մեծ պալատ: Ամեն դեպքում, եթե ՄԻԵԴ վճիռը կա, ուրեմն մենք առանց վերապահումների պետք է ասենք, ընդունենք, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում այն մասով, որը վերաբերում է համաչափությանը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել նաև 6-րդ հոդվածի մասով, որն ընդհանուր առմամբ արդար դատաքննության իրավունքը պաշտպանող հոդված է:

«Տվյալ դեպքում Եվրոպական դատարանը դատարանի մատչելիության սկզբունքն է խախտված ճանաչել, որը արդար դատաքննության կոմպոնենտներից մեկն է: Դատարանն արձանագրել է, որ, երբ «Հայկական ժամանակի» համարները չեն թույլատրվել տպագրման, նրանք փորձել են դիմել դատարան՝ վիճարկելու դա: Դատարանները վարույթ չեն ընդունել՝ ասելով, որ ըստ էության նախագահի հրամանագիրն է վիճարկվում, բայց այն միայն Սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել: Հետո փորձել են դիմել ՍԴ, սակայն նա էլ քննության չի առել, որովհետև Սահմանադրությամբ ՍԴ կարող են դիմել միայն որոշակի սուբյեկտներ, որոնց մեջ ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն մտնում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ տվյալ դեպքում ինքը կիսում է ՄԻԵԴ կարծիքը, որովհետև անձը պետք է ներպետական դատարաններում խնդիրը քննության առարկա դարձնի: