Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստն ինքնին կարևոր և բացառիկ է, որովհետև նախորդ տարվա Ադրբեջանի ագրեսիայից հետո սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր։

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին զուգահեռ՝ փորձ է արվում գործընթացը տեղափոխել նաև այս դաշտ։ Այդ առումով, իհարկե, այս հանդիպումը շատ կարևոր էր և ուշադրության արժանի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության բովանդակությանը, ապա փորձագետի մոտ ավելի շատ հարցեր են առաջացել, քան ինչ-որ հարցերի պատասխաններ է ստացել․ «Դա ինչ-որ չափով հասկանալի է, որովհետև նոր գործընթաց է սկսվում, և պետք է բոլորս հասկանանք, որ այս գործընթացը մի կողմից հենվելու է այն դիվանագիտական ժառանգության վրա, որը կա համանախագահության շրջանակներում, այսինքն՝ այն սկզբունքները, որոնք եղել են դրված բանակցությունների հիմքում, փորձեր է արվելու պահպանել և հասնել դրանց կատարմանը։ Բայց մյուս կողմից՝ լինելու են նաև նոր մոտեցումներ, նոր զարգացումներ, որովհետև ունենք նոր իրավիճակ, մենք գործ ունենք պատերազմից հետո լրիվ փոխված տարածաշրջանի, փոխված ուժային բալանսների և, ընդհանրապես, փոխված օրակարգի հետ։ Այդ փոփոխությունը տեսանելի է նաև այս հայտարարության մեջ։ Ամենակարևորը, թերևս, այն է, որ, ցավոք սրտի, հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակվում Արցախի կարգավիճակի հարցը, չեն հիշատակվում այն սկզբունքները, որոնց վրա գործընթացն ընթանում էր, չնայած՝ մինչ այդ համանախագահների հայտարարություններում պարբերաբար հղում կատարվում էր այդ սկզբունքներին։ Սա ամենաբացասական կողմն է»։


Համանախագահների հայտարարության մեջ փորձագետի համար ուշագրավ է նաև այն, որ միջնորդները որոշակի առաջարկություններ են արել, որոնք վերաբերում են դեէսկալացիային և հնարավոր հաջորդ քայլերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերի մասով․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցեր ձևակերպումը մի կողմից՝ ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք Արցախի սուբյեկտայնության կտրուկ անկում, որովհետև հարցը տեղափոխված է Հայաստանի և Ադրբեջանի դաշտ, մյուս կողմից՝ ցույց է տալիս նաև, որ միջնորդների առաջարկները կարող են վերաբերել ոչ միայն Արցախին և արցախյան հակամարտությանը, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա մի շարք խնդիրներին, այդ թվում՝ ճանապարհների հարցին, սահմանների հարցին, և այլն։

Այստեղ ուշագրավ է նաև այն, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, որը պատասխանատու է խաղաղաշինության հարցերի համար, այսինքն՝ սա ինչ-որ չափով ցույց է տալիս, որ նոր դրսևորում, նոր կողմ կարող են ունենալ այս բանակցությունները։ Բացի այդ, նաև հստակեցման և պարզաբանման խնդիր կա՝ կապված այն ձևակերպման հետ, որ կարևորվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի գործունեությունը և առաքելությունը։ Այս իրավիճակում այդքան էլ հասկանալի չէ, թե որն է այդ առաքելության նշանակությունն ու անելիքներն այսօրվա իրավիճակում, երբ տեղակայված են խաղաղապահներ, բայց ամեն դեպքում հայտարարության մեջ հղում կա դրան, և այստեղ ևս ավելի շատ հարցեր են առաջանում, քան հնարավոր է ինչ-որ բան եզրակացնել, թե ինչ են պատկերացնում կամ ինչ են առաջարկում միջնորդները»։