Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմը Ղարաբաղում հարվածել է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը

Ռուսաստանցի խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք բուն Ռուսաստանում ընդունվել է ոչ միանշանակ։ Այս մասին Երեւանի պետական համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ արդի հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով հանրային ելույթի ընթացքում սեպտեմբերի 22-ին ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը։

Փորձագետի խոսքով՝ դեռեւս այն ժամանակ էր առաջ եկել միմյանց հակասող երկու կարծիք։ «Շատերը կարծում էին, որ Ռուսաստանը կարող էր հանդես գալ որպես խաղաղապահ եւ կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, բայց նա դա չարեց եւ, փաստորեն, մեծացրեց եւ ուժեղացրեց իր ներկայությունը տարածաշրջանում։ Կարծիք կա նաեւ, որ դա ռուսաստանյան դիվանագիտության հաջողությունն է եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական կարգավիճակի հերթական հաստատումը»,- ասաց Սիլաեւը։

Իսկ այս տեսության ընդդիմախոսները կարծում են, որ Ռուսաստանը լուրջ արտաքին քաղաքական պարտություն է կրել։ Դա, իր հերթին, հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան ձեռք է բերել նոր ազդեցություն եւ կարգավիճակ տարածաշրջանում՝ ցուցադրելով իր վճռականությունը, ուժ կիրառելու պատրաստակամությունն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։ «Դա էապես թուլացրեց Ռուսաստանի ազդեցությունը, քանի որ հենց Ռուսաստանի դաշնակիցը կրեց պարտություն պատերազմում»,- պարզաբանեց փորձագետը։

Ինքը՝ Սիլաեւը, ավելի շուտ վերջին տեսակետի կողմնակիցն է։ Հետազոտողի կարծիքով՝ տեսությունը, ըստ որի՝ Կովկասում ոչ մի հրանոթ չի կրակում առանց Կրեմլի գիտության, Ղարաբաղի դեպքում խափանում տվեց։ Դրա վկայությունը, կարծում է փորձագետը, այն է, որ մարտական գործողությունների ընթացքում Մոսկվան մեկ անգամ չէ, որ դիմեց Բաքվին եւ Երեւանին՝ ռազմական գործողությունների դադարեցման պահանջով, բայց նրա բոլոր կոչերը, ըստ էության, անտեսվեցին։ Դա, միջազգայնագետի կարծիքով, լրջորեն հարվածել է Ռուսաստանի հեղինակությանը որպես Հարավային Կովկասում գերիշխող տարածաշրջանային տերության։ «Ռուսաստանն անգամ ստիպված էր ամենալուրջ ազդանշանները տալ նրանց, ովքեր ներգրավված էին այդ ռազմական գործողություններում։ Ես նկատի ունեմ թե՛ ավիահարվածները Սիրիայում ահաբեկիչների դեմ, որոնց աջակցում է Թուրքիան, թե՛ մասշտաբային զորավարժությունները Սեւ եւ Կասպից ծովերում՝ թեւավոր հրթիռների ուսումնական արձակումներով։ Բայց, չնայած այդ բոլոր ազդանշաններին, բանն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը։

Այնուամենայնիվ, Նիկոլայ Սիլաեւի կարծիքով՝ Թուրքիան, որն ակտիվորեն ներգրավված էր հակամարտությունում Ադրբեջանի կողմից, նույնպես որեւէ լուրջ հաջողություն չի գրանցել, քանի որ չկարողացավ հասնել հիմնական նպատակներին, այն է՝ ամրանալ Ադրբեջանում ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական մակարդակով։ Անկարան, միջազգայնագետի խոսքով, հույս ուներ Ադրբեջանի տարածք մտցնել իր խաղաղապահներին, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ «Թուրքիան առաջարկեց Ռուսաստանին սկսել տարածաշրջանի համատեղ կառավարումը։ Այսինքն՝ բացառել Մինսկի խմբին, որտեղ Թուրքիան խաղում է բնավ ոչ հեղինակավոր դեր, եւ ստեղծել մի ինչ-որ նոր ձեւաչափ, որտեղ Անկարայի դերը կարեւորներից մեկը կլինի»,- ամփոփեց փորձագետը։