Այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանը հայերեն տեսաուղերձ է հղել
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը հայերեն ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։
«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այժմ դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, բայց ես համոզված եմ այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն։
Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն՝ ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհին։
Մաղթում եմ ձեզ բարգավաճում բոլոր այն ոլորտներում, որոնցում Հայաստանը գերազանց է դրսևորվում։
Հաջորդ տարի մենք կնշենք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ես ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը ավելի խորացնելու և ընդլայնելու մեր գործընկերությունը։
Շնորհավորում եմ անկախության 30-ամյակը՝ հանուն Հայաստանի ապագայի»,-ասում է դեսպան Սխերմերսը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...