Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը չի կարող արհամարհվել․ ԱՄՆ դեսպան
ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ կարգավիճակի հարցում հստակություն լինի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, տեղեկացնում է news.am-ը:
Դեսպանն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի:
«Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- ասել է դեսպանը։
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար հիշատակված սկզբունքներն այժմ էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների տեսանկյունից։
«Երբ մենք շարունակում ենք վերագնահատել տեղում իրավիճակի առանձնահատկությունները, այս սկզբունքներն են շատ առումներով մնում ուղղորդող, կողմնորոշիչ սկզբունքներ բանակցությունների համար, որովհետև որպես համանախագահող՝ մենք ձգտում ենք տևական, մնայուն խաղաղության, իսկ դրա համար իրականում անհրաժեշտ է համապարփակ բանակցություններ վարել, անհրաժեշտ է, որպեսզի կողմերը պատրաստ լինեն խոսել միմյանց հետ՝ անկեղծ, շիտակ և պատրաստ լինեն փոխզիջումներ անել:
2020 թվականի նոյեմբերին կնքվեց հրադադար, ուստի, ինչպես արդեն ասել եմ, ԱՄՆ-ի հայտարարված քաղաքականությունը սա է այս հարցի վերաբերյալ։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ յուրաքանչյուր կողմի շահը, հետաքրքրությունը։ Շահերից մեկը տարածքային ամբողջականությունն է, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը նույնպես հիմնական սկզբունքներից մեկն է եղել և մնում, որը չի կարող արհամարհվել»,- նկատել է դեսպանը

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո