Երեք տարում Հայաստանը Գերմանիայում առանց թույլտվության բնակվող շուրջ 4000 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել
Վերջին երեք տարում Հայաստանը ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ստացել է ավելի քան 5000 անձի վերաբերյալ ռեադմիսիոն (հետընդունման) հայցեր, որոնց գերակշիռ մասը՝ Գերմանիայից։
Խոսքը վերաբերվում է ԵՄ և ԵԱՏՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը։
Մասնավորապես 2018թ. ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ստացվել է 1030 ռեադմիսիոն հայց` 2045 անձանց վերաբերյալ, 2019թ. ստացվել է 921 հայց` 1746 անձանց վերաբերյալ, իսկ 2020 –ին՝ 725 ռեադմիսիոն հայց` 1281 անձանց վերաբերյալ։
Նշենք, որ միայն 2020թթ. Հայաստանը ավելի քան 1385 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Գերմանիայից, 182 անձի վերաբերյալ՝ Ավստրիայից, 139–ինը Նիդերլանդներից, 126–ինը՝ Ֆրասիայից, 78–ը՝ Շվեդիայից, 50–ինը ՌԴ–ից, 44–ինը՝ Բելգիայից։ 2020–ին ԵՄ և ԵԱՏՄ երկրներից 2055 անձի վերաբերյալ ստացված հայցերից հաստատվել է 1663–ը, իսկ 333–ի քաղաքացիությունը չի հաստատվել։
Նկատենք, որ միայն վերջին երեք տարում Հայաստանը շուրջ 4000 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Գերմանիայից։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան տվյալներով՝ հայերն ամենից հաճախ ԵՄ մուտքի արտոնագրի համար դիմում են հենց իրենց: Սակայն վերջին տարիներին Գերմանիան խստացրել է միգրացիոն քաղաքականությունը՝ հաշվի Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների ընդունման արդյունքում 2015–ին ստեղծված ներգաղթյալների ճգնաժամը։
Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր՝ ներառյալ նաև իր երկիրը, և վերադառնալու իր երկիր: Ավելին, միջազգային սովորութային իրավունքի սկզբունք է այն, որ յուրաքանչյուր երկիր պետք է հետ ընդունի իր քաղաքացիներին։
Իսկ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և մուտք գործելու իրավունք:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը