Սոթք-Վարդենիս ճանապարհը փակ է, բայց ոչ ադրբեջանական ներխուժման, այլ համայնքների խոշորացման դեմ
Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը, բայց ոչ թե պահանջելով վերականգնել Հայաստանի սահմանը եւ ադրբեջանցիներին դուրս քշել երկրից, այլ պարզապես բողոքում են համայնքների խոշորացման դեմ:
Ակցիայի մասնակիցներց մեկը նշեց. «Տաքսի 2 հազար դրամ է, մի թղթի համար ամեն անգամ 10 հազար դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք: Որ 18 գյուղի դեպքում են տենց անում, բան մնացածն ինչ կլինի: Էն ժամաբնակ ընդհանրապես մեզ բանի տեղ չեն դնի:
Փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում: Մինչեւ երբ պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դեմը նստենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս: Քիչ է, որ թուրքի բերանն ենք, հիմա էլ տենց են անում: Մեր պահանջն է, որ մեր 18 գյուղերը չմիանան: Ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, մեր 18 գյուղը մնալու է իրար հետ:
Չենք բացելու ճանապարհը, մեր ասածը չի անցնի, կգնանք Երեւան: Ոչ աշխատանքը գին ունի, ոչ կարտոշկեն, ոչ անասունը, ոչ միսը, ինչքա՞ն կարելի է»,-ասացին գյուղացիները:
Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Նախ թող անվտանգությունն ապահովեն, նոր մտածեն միավորման մասին: ԱԺ-ում միայն իրենց օգտին են որոշում կայացնում, ժողովրդի մասին չեն մտածում, մեզ այդպիսի Ազգային ժողով պետք չի:
Մեր համայնքապետը շատ լավն է, չենք բողոքում իրենից: մեր համայնքապետը շշատ լավն է: Թող տարածքային նախարարը գա, մեր հարցին լուծում տա»:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...