Բարոյազուրկ իշխանությունները մտադիր են կալանավորել քաղցկեղով ծանր հիվանդ Վրեժ Մարկոսյանին
«Փաստինֆո»-ն գրում է.
«Մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին և մտադիր է նրան մեղադրանք առաջադրել։ Ավելին՝ Նախաքննական մարմինն այնքան բարոյազուրկ է դարձել, որ քննարկում է անգամ Մարկոսյանին կալանավորելու հարցը ու միջնորդություն ներկայացնել դատարան, թեեւ նա արդեն 70-ն անց է ու քաղցկեղով ծանր հիվանդ. գտնվում է հիվանդության վերջին փուլում։
Հաշվի առնելով, որ գործերը բաշխվում են ոչ թե էլեկտրոնային մակագրման համակարգի, այլ դատարանների նախագահների կողմից, հետեւապես միջնորդությունն ստանալու դեպքում մեծ է հավանականությունը, որ նախկին դատախազ, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ձեռքով այն կրկին կմակագրվի իշխանությունների «սրտի» դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն էլ պարզապես կդակի Վրեժ Մարկոսյանին կալանավորելու որոշումը։
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Վ.Մարկոսյանին որոշել են մեղադրանք առաջադրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործով՝ նրա վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով, քանի որ քրեական գործը ուղղակի փուչիկ է, որը կարվել է բազմաթիվ խախտումներով, իսկ փաստաբանական թիմը հետեւողականորեն ի ցույց է դնում այդ իրավական տգիտությունը»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը