Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը

Հունվարի 2-ի կարեւոր լուրերըՇնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցությունՀունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել Բելառուսում
Հայաստան

Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան. Արարատ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ռիա Նովոստի» գործակալությանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային իրավիճակին, արցախյան խնդրով բանակցություններին, նաեւ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը:

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական կուրսը։ Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության տրամադրվածությունը: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր երկու երկրների միջև անվստահության շրջան, և հաջողվե՞ց այն հաղթահարել:

Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։ Երևանը բազմիցս՝ և՜ խոսքով, և՜ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները:

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով:

Որքանո՞վ է իրատեսական տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ փաստաթղթում ներառվի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը:

Ե՞րբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները: Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։

Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։

Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Ձեր կողմից նշված կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի:

Մշակվում է արդյո՞ք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:

Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:

Բոլորի համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։ Եվ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որոնք հանդես են գալիս համանախագահության միասնական ձևաչափում։ Դա միջազգային հանրության դիրքորոշումն է։

Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Ընթանում են արդյո՞ք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ։ Արդյո՞ք ռուսական կողմը հետաքրքրություն է հայտնել այդ հարցի առնչությամբ։

Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ։

Այս համատեքստում Հայաստանի համապատասխան սահմանամերձ շրջաններում սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։

Արդյո՞ք հայկական կողմը ակնկալում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացում։ Ընթանում են արդյո՞ք բանակցություններ ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն ապահովելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցմանը:

Այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության՝ օրերս հաստատված 2021-2026 թթ. ծրագրում։

Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը։

Ե՞րբ կարող է Ղարաբաղ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը դեմ է նման առաքելությանը և ամեն կերպ խոչընդոտում է դրան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունը ծագել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար: Ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ մարտական գործողությունների և կրակի դադարեցումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների նկատմամբ դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով:

Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտների ստեղծման պրակտիկան ու հարցի քաղաքականացումը շարունակվում է նաև հիմա։ Հիշեցնեմ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։

Արցախի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիք ունի` դրա պահպանությունը պատշաճ կերպով ապահովելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով: Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: