Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Խաղաղության փաստաթուղթ կա, եթե չկա, բա ինչի՞ն են ուղղված Նիկոլ Փաշինյանի ասած ազդակները. Հայկ Մամիջանյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր առաջին անգամ աշխատանքային այցով Մոսկվայում էր: Կայացավ նրա հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովի հետ, որից հետո էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում, խոսելով 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների մասին, ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում դրանցով ստանձնած պարտավորությունները, չի վերադարձնում Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Խոսելով Արցախի հարցի լուծման մասին՝ Միրզոյանը նշել է, որ Արցախի հարցի լուծումը շարունակում է բաց մնալ, ու դրա լուծումը դիտարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Արարատ Միրզոյանը նաև հավելեց՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են սուվերեն Հայաստանի տարածք, որից հետո Ադրբեջանը կեղծ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ, ինչը միջազգային իրավունքի խախտում է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանը, ամփոփելով Արարատ Միրզոյանի մոսկովյան այցն ու հնչեցրած պատասխանները, նշեց.

«Արված դիտարկումներն անհաժեշտ էին, որ հնչեցվեին, բայց դրանք նախ առաջինը՝ ուշացած էին, երկրորդ՝ քիչ։ Երբ դու վատ նախադեպ ես ստեղծում արտաքին հարաբերություններում, օրինակ՝ խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությամբ համաձայնում ես գերիների վերադարձին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի դիմաց՝ առանց գիտակցելու, որ թշնամին ոչ բոլոր մեր տղաներին է գերու կարգավիճակ տալու, ինչն էլ արեց, երբ դու հունվարի 11-ին հայտարարություն ես ստորագրում: Ցուցարարներից ճողոպրելու համար ասում ես՝ գնում եմ գերիների հարց քննարկելու, բայց գնում ու չես քննարկում՝ ասելով, թե օրակարգում չկա, երբ թշնամին մտնում է քո երկրի սուվերեն տարածք, որովհետև դու էշի ականջում քնած ես, երբ Մհեր Գրիգորյանն ասում է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքը դադարեցվում է, քանի դեռ թշնամու զորքը դուրս չի եկել մեր երկրից, ու առանց զորքի դուրս գալու, վերսկսվում է այդ խմբի աշխատանքը, երբ երկիրը վարում է անատամ արտաքին քաղաքականություն, որևէ բան ակնկալել նման հանդիպումից չի՛ կարելի, իհարկե, կան կետեր, որոնք լավ է, որ հնչեցվեցին, բայց, կրկնում եմ՝ ուշացած էին։

Մյուս կողմից հարց՝ իսկ ինչո՞ւ չի հնչել դեօկուպացիայի կոչ. չէ՞ որ Ադրբեջանը տարիներ շարունակ խոսել է մեր հողերի մասին, այն ներկայացրել՝ որպես օկուպացված, հիմա Ադրբեջանն օկուպացրել է մեր հողերը, ու դրա մասին որևէ բան չի ասվել մեր կողմից»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ ոչ միայն Արարատ Միրզոյանը, այլ նաև իշխանական որևէ պաշտոնյա պատերազմի ավարտից 10 ամիս անց էլ չի հայտարարել, որ Ադրբեջանն օկուպացրել է հայկական տարածքները, ավելին՝ ընդունել է Կառավարության մի ծրագիր, որի մեջ չկա Արցախի Հանրապետություն ձևակերպումը։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա, և եթե որևէ պահի նման բանակցություններ սկսվեն, ապա օրակարգում անպայման պետք է լինի ԼՂ կարգավիճակի հարցը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Ըստ իմ տեղեկությունների՝ նման փաստաթուղթ կա։ Կարող եմ ենթադրել, թե ի՞նչ բովանդակաություն կդնեն դրա մեջ, որովհետև, եթե չկա խաղաղության պայմանագիր, բա ինչի՞ն են նախապատրաստում հասարակությանը, ինչի՞ն են ուղղված Նիկոլ Փաշինյանի ասած ազդակները։

Անդրադառնալով սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, Արցախում ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ներկա չգտնվելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտից հետո չի եղել Արցախում, ո՞վ նրան դա թույլ չի տալիս, թող այս հարցերին պատասխանի։ Ես իրավունք ունեմ ենթադրելու, որ նրա առաջ դրված է թուղթ, որտեղ գրված է՝ Արցախ չգնաս, քո հայրենիքի դեօկուպացիայի մասին չխոսես,Կառավարության ծրագիր ասվածի մեջ Արցախի Հանրապետություն ձևակերպումը չանես, ու այսպիսի այլ կետեր։ Իրեն ասվել է՝ սա կանես, նա կանես, որի դիմաց Փաշինյանը հրեշավոր պայմանավորվածության է եկել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում