Ադրբեջանը փորձելու է տարբեր լծակների միջոցով ճնշել Հայաստանին եւ ստանալ իր համար ցանկալի փաստաթուղթ. պատգամավոր
Վերջին 2 օրերին Գորիս- Կապան ճանապարհի շուրջ ստեղծված ճգնաժամը ուղիղ կապ ուներ դրանից առաջ սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների հետ, որի գլխավոր նպատակլը ՀՀ իշխանությունների վրա ճնշումները մեծացնելն է եւ իրենց կողմից պարտադրվող զիջումներին հասնելը:Այս մասին յս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ես կարծում եմ, որ վերջին 2 օրերին Գորիս- Կապան ճանապարհիշուրջ ստեղծված ճգնաժամը ուղիղ կապ ուներ դրանից առաջ սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների հետ, որի գլխավոր նպատակլը ՀՀ իշխանությունների վրա ճնշումները մեծացնելն է եւ իրենց կողմից պարտադրվող զիջումներին հասնելը: Երկրորդը դեռեւս որոշակի հարցեր կան կապված Գորիս-Կապան վերաբացված ճանապարհի երթեւեկության կազմակերպման հետ, որի հարցադրումների պատասխանները դեռեւս ամբողջությամբ ես ինքս չեմ ստացել: Ճիշտ է այս պահին շարժը վերականգնված է, բայց որոշակի հարցերի շուրջ կան խնդիրներ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ զիջումների մասին է խոսքը գնում, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիային եւ դեմարկացիային, Ադրբեջանի կողմից առաջ քաշված միջանցքի գաղափարի հարցին, խաղաղության մեծ պայմանագրի ստորագրման հարցին` ադրբեջանական տրամաբանության ներքո:
«Այսինքն երկկողմ քննարկման հարցերը քիչ չեն, դրանք բավականին բարդ են, բավականին մեծ բարդություններ են պարունակում եւ Ադրբեջանն անընդհատ փորձելու է տարբեր լծակների կիրառման միջոցով ճնշել Հայաստանին եւ ստանալ իր համար ցանկալի փաստաթուղթ»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադառնալով այն հարցին, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ադրբեջանական տեղանուներ նշեց իր խոսքում, ասաց, որ դրանով կարծես ցանկանում են արդարացնել ադրբեջանական գործողությունները:
«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ոչ թե մտածում է ընդհանուր դիմակայության մեջ Հայաստանի համար առավելությու ապահովելուց, այլ ավելի շատ ապահովում է Ադրբեջանի գործողությունների Հայաստանում առկա լինելու այդ մոտեցումը եւ իշխանությա տարբեր ներկայացուցիչներ նմանատիպ իրավիճակներում փորձում են այսպես ասած արդարացնել Ադրբեջանի գործողությունները, կամ դատապարտել, կամ ժամանակին դրանք զսպող գործողություններ ձեռնարկել»,-ասաց նա:
Աբրահամյանի կարծիքով` իշխանական այս վարքը ավելի է մեծացնում նմանատիպ սադրանքների հավանականությունը, քան դրանք կանխում. «Ցավոք այս պահին էլ սահմանի տարբեր հատվածներում տարաբնույթ սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր մնալ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:
Բանակցություններից հետո ճանապարհը վերաբացվել էր օգոստոսի 27-ին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը