Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է. Նաիրա Զոհրաբյան
Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է, հաշվի առնելով նաեւ վերջինիս ԱԺ պատգամավոր լինել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ., նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ եւ դատական հաջորդ նիստը, ըստ նախնական տեղեկության, նշանակված է հոկտեմբերի 4-ին։ Այսինքն, եւս մեկ ամիս բժիշկ Չարչյանը մնալու է կալանքի տակ։
Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, կրկին դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, այ թվում՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին, ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ Արմեն Չարչյանի հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական հետապնդում։
Փաստն այն է, որ այն երկու հիմքերը, որով դատազախը առաջարկում էր կալանքի սանկցիա՝ երկուսն էլ այլեւս գոյություն չունեն։ Արմեն Չարչյանը արդեն չի հանդիսանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն եւ երկրորդ հիմքը, որ ազատության մեջ լինելով նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա՝ այդ հիմքը եւս այլեւս գոյություն չունի, քանզի բոլոր ցուցմունքները արդեն տրված են։ Բացի դա, դատարանը նշել էր, որ այդ ցուցմունքները իր համար հիմք չեն հանդիսանալու։
Եւ ուստի, Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է, հաշվի առնելով նաեւ վերջինիս ԱԺ պատգամավոր լինել։
Ուստի, առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործչին, հիմքերի իսպառ բացակայությամբ կալանքի տակ պահելը խոշտանգում է եւ ես ակնկալում եմ, որ տեղի ունեցածին իր հստակ գնահատականը տա նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը»,- գրել է նա։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան
Առողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ ...
Դերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել
Նազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը