Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ինչպե՞ս հետպատերազմական, աղքատ երկրում դառնալ օլիգարխ

Ազգային ժողովի օլիգարխ պաատգամավոր, բնականաբար՝ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը օգոստոսի 25-ին խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով՝ դիմեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, թե․ «Պարոն Գևորգյան դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, մի քանի հարյուր միլիոն դոլարի տեր է։ Մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Չորս եղբայրներով՝ իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չեն քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձանից խելացի մա՞րդ է, ուժեղ տղա՞ է»։

Արմեն Գևորգյանի մասին հայտարարությանն արձագանքեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։ Թե Արմեն Գևորգյանը եւ թե վերջինիս փաստաբանական թիմը բազմիցս հրապարակային հերքել է այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը։ Անգամ եթե տվյալ անձնավորությունը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարածված հաղորդագրությունը, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100 000 000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար ակնհայտ է, որ այդ պատգամավորի կողմից փորձ է կատարվում մանիպուլացնել հանրային կարծիքն: Բացի այդ նշված անձն իր քաղաքական թիմին բնորոշ ձևով ուղղակի ստի ու կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է իրականացնում:

Ի վերջո զարմանալի է, թե ինչպես է գործարարը չի տիրապետում հասարակ հաշվարկային կուլտուրային։ Վստահեցնում ենք նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ»:

Մարդը, փաստորեն ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում ու հղում է անում սուտ ինֆորմացիաների։ Իհարկե՝ դատելով, թե որ խմբակցությունն է ներկայացնում, դա միանգամայն հասկանալի է․ Նիկոլ Փաշինյանն էլ է յուրաքանչյուր ելույթի ժամանակ ստեր տարածում․ եթե Փաշինյանը ստում է, ինչի՞ նրանից հետ մնա սիրելի օլիգարխը։

Արմեն Գևորգյանի մասին Խաչատուր Սուքիասյանի հայտնած թվերը հերքվեցին, իսկ ահա Խաչատուր Սուքիասյանի մասին բազմաթիվ թվեր են պտտվում ու՝ շատ վաղուց։

Ասում է․ «․․․Տասնյակ տարիներ չեն քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել» արտահայտությանը, ապա սա խիստ ուշագրավ է։ Հետաքրքիր է, թե ինչ չեն կարողացել ստեղծել։ Երևանի կենտրոնում որ բիզնեսի վրա մատը դնում ես, ասում են՝ «Գռզոյինն է»։ Ավելին, օրենքից ու օրինականությունից խոսող օլիգարխը «ստեղծել է» այնպիսի ժամանակներում, երբ բոլորը կորցնում էին։

Խաչատուր Սուքիասյանի աշխատանքային կենսագրությունը սկսում է 1978 թվականից, որից սկսած՝ մարդը 12 տարի բանվոր է եղել։ Դժվար թե նրանք այդ ժամանակ բիզնեսներ դրած լինեին, ու ինքը ուրիշ տեղ բանվոր աշխատեր, հետո՝ փականակագործ։ Գործարանի տնօրեն է դարձել պատերազմի տարիներին, այդ ընթացքում 3 տարի էլ աշխատել է նախարարությունում վարչության պետ։ Այսինքն՝ մարդիկ սկսել են հարստանալ պատերազմի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո։

Հիմա հարց․ ո՞նց է լինում, որ պատերազմական ու հետպատերազմական երկրում, աղքատ երկրում, որտեղ տնտեսություննը փլուզվում է օր-օրի, երկրաշարժի ծանր հետևանքները կան, մարդիկ օգնություններով են ապրում, լոբի ու կաթի փոշի ստանում դրսից, որ ուտեն-ապրեն, ու այդ ժամանակ դուք դառնում եք օլիգարխ։ Երբ մարդիկ լոբի էին օգնություն ստանում ու դրանով ապրում, նրանցից մեկը կարո՞ղ էր դառնալ օլիգարխ։

Երևի կարող էր դառնալ․ ու ֆեյսբուքյան օգտատեր Մարգարիտ Սարգսյանը, օրինակ, գրել է, թե ինչպես․ նա տեղադրել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող՝ Երևանի Աբովյան ու Արամի փողոցների խաչմերուկներում գտնվող Սիլ Պազազայի լուսանկարն ու գրել, որ շենքը սեփականաշնորհվել է 6000 դրամով։

Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված նրա կենսագրականում գրված է, թե Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ «Վիքիեպեդիա» օնլայն հանրագիտարանում այդ կառույցի մասին գրված է․ «Կազմակերպությունը սուր քննադատության է ենթարկվում գիտական հանրության մի շարք ներկայացուցիչների կողմից ՝ կեղծ գիտության և դիպլոմների առևտրի քարոզչության համար»։ Էս ակադեմիան հայտնի է նրանով, որ ըստ շրջանառվող լուրերի, 10 հազար դոլարով դիպլոմ է տալիս։

Սա հպանցիկ անդրադարձ է պարոն Սուքիասյանի կենսագրությանը, որը ստիպեց կատարել խորհրդարանի ամբիոնից նրա՝ «տիեզերական արդարի» մասին ելույթը։ Բայց կարծում ենք, իսկապես տեղին է հետաքնննություն անցկացնելու, թե ետպատերազմյան երկրում, որի տնտեսությունը քայքայված էր, ինչպես ձևավորվեցին մեծահարուստները։ Որտեղից ու ոնց նրանք առաջացան։

yerevan.today