Մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել. Ավետիք Իշխանյան
«Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյան:
«Դիտելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որոշեցի ևս մեկ անգամ կրկնել, թե որն է այս ամենի պատճառը։ Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ։Նրանց համար երջանկություն է եղել, երբ թաղի լավ տղերքը նրանց քաղցր աչքով են նայել, այլևս չեն ծեծել ու նվաստացրել, այլ ուղարկել են ծխախոտ, գարեջուր առնելու։ Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել։Եվ ահա, օ' հրաշք, նրանք իշխանություն ունեն, ավելի ճիշտ, ինչպես անցյալում, այսօր էլ ստրուկներ են, բայց վարչապետի, որի համար նույնպես ծառայություններ են մատուցում, շիշ բռնելով և այլն։Եվ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով, բայց իհարկե լինելով զինված ենիչերիների պաշտպանության տակ, դրանով նաև ի ցույց դնելով իրենց հավատարմությունը շեֆին»,– գրել է նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը