Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում Ով կասի՝ Եկեղեցին քանդում են, ամենավերջին սրիկա է. Խաչատուր Սուքիասյան Ի՞նչ անել, որն է ելքը Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Վենեսուելայում մոբիլիզացիա է հայտարարվել ԵՄ-ն լիովին աջակցում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանը Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս Ես միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս. Ռոբերտ Լևանդովսկի ԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռшզմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին Վրաստանում վերականգնել են դեպի Հայաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՈվ կասի՝ Եկեղեցին քանդում են, ամենավերջին սրիկա է. Խաչատուր ՍուքիասյանԻ՞նչ անել, որն է ելքըԱյսպես լինում է Ռուսաստան. 20-ամյա տղային փոխվարչապետ են նշանակելՎենեսուելայի նոր նախագահը համագործակցում է ԱՄՆ-ի հետՕրվա քո պատգամը. Սուրբ Ծնունդ և ԱստվածահայտնությունԼեգենդի վերադարձը. Պորտուն պաշտոնապես ներկայացրեց Տիագո ՍիլվայինՀունվարի 6-ին Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Փարիզում կայանալիք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ գագաթնաժողովին2025 թվականին ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պшտերազմը․ մենք հիմա սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ ԱլիևՄիտքս ու սիրտս այժմ այստեղ՝ «Լիոնում» են. ԷնդրիկՇղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզումՎենեսուելայում մոբիլիզացիա է հայտարարվելԵՄ-ն լիովին աջակցում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանըՌուսաստանը կոչ է արել ԱՄՆ–ին ազատ արձակել Նիկոլաս ՄադուրոյինՔրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիսՎայրի խոզերի ապօրինի որս է իրականացվել․ Վայքի համայնքային ոստիկանների բացահայտումըԿոմիտասի «Սուրբ խաչ» եկեղեցին հոսանքազրկված էԵս միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս. Ռոբերտ ԼևանդովսկիԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռшզմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն ԱմորիմինՖրանսիան հավանություն չի տալիս Վենեսուելայում գործողություն իրականացնելիս ԱՄՆ-ի մեթոդներին․ ՄակրոնՄադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարանՎրաստանում վերականգնել են դեպի Հայաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունըՏղամարդը կոտրել է ԱՄՆ փոխնախագահի տան պատուհանները․ Fox NewsԱյսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագԲնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ)Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձիՇոկոլադ, տորթեր, սառը ըմպելիքներ, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ. Hetq.amՇվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Վենեսուելայի նախագահի և նրա մերձավոր շրջապատի անդամների ակտիվներըՍտեփանավանի ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել հափշտակության և խարդախության համար. Hetq.amԲայդենը ստանում է ԱՄՆ պատմության մեջ նախագահական ամենաբարձր կենսաթոշակը. New York PostԻրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում. Իրանի ԱԳՆ խոսնակԹուրքիայի վերադարձը F-35 ծրագրին կարևոր է ինչպես Անկարայի և Վաշինգտոնի համար, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգության տեսանկյունից. ԷրդողանԳարսիան «Ռեալի» պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկովՌուսական բանակը hարվածել է Կիևի ևս մեկ հիվանդանոցի. ԶելենսկիԻրանի պետական հեռուստաընկերության կողմից «Սարի աղջիկ» երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձելՔարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխարՏուրիստական մի շարք ընկերությունների հակամրցակցային գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս. դատախազը քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԽնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը, եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով․ ՇՄՆ (տեսանյութ)Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ ՌուբիոՆիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթիԳրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. ԹրամփՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակովՆիկոլ Փաշինյանը և 10 եպիսկսպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալԵս Մայր Աթոռի ներկայացուցիչն եմ և լիազորված ձեզ արգելելու մտնել խորան և ավանդատուն. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ Տեր Թադե քահանա ԹախմազյանինՄադուրոյի արկածները տանը եւ դրսումՀունվարի 3-ի կարեւոր լուրերը Հունվարի 2-ի կարեւոր լուրերը

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը ապացուցում է՝ ճգնաժամը չի հաղթահարվել

Կարելի է երկար ու հանգամանորեն կանգ առնել օգոստոսի 24-ին և 25-ին «ՀՀ խորհրդարանի նիստերի դահլիճ« կոչվող տարածքում «ՀՀ իշխանություն» համարվող քանակական անորակ մեծամասնության ինքնադրսևորմամբ արձանագրված ուլտրա-խայտառակության դետալների վրա: Բայց ամեն դեպքում, էականը տեղի ունեցածի բովանդակությունն է:

Ինչ վերաբերում է մանրամասնություններին, ապա ընդգծենք մի քանի հիմնական հանգամանք:

Նախ՝ ՀՀ, այսպես կոչված՝ վարչապետ (իրեն «վերջապետ» և «վարչաղետ» բնորոշումներն են վայելում), անվանական հիշատակության ոչ արժանի շնչավոր արարծի նարկայացրած այսպես կոչված «կառավարության ծրագիրը» գրոշի արժեք չունի, քանի որ այն ներկայացնող Նիկոլը պաթոլոգիկ ստախոս է, մի «իշխանության« պարագլուխ, որը շարունակաբար խաբել ու խաբում է ամեն քայլի ու բառի վրա, որը բազմիցս խոստումնախախտ է եղել ու ընդհանրապես՝ կապիտուլյանտ-հողատուների «կուտոկ» է, գրական ասած՝ բոլուկ:

Երկրորդը՝ այս, այսպես կոչված՝ «վարչապետը», ինչպեսև նրա գլխավորած քանակական թափոնը չդիմացան ու չեն էլ կարող դիմանալ առճակատ ասված իրականությանը, մասնավորապես այն բնորոշմանը, որ իրենք կապիտուլյանտ են: Նիկոլն ու իր խմբոնը չեն կարող դիմանալ որևէ սուր հարցադրման: Նրանք չեն կարող դիմանալ որևէ քննադատական արտահայտության: Հատուկ չենք նշում վիրավորական կամ այլ արտահայտությունների մասին, քանզի նիկոլենց դեպքում այդ արտահայտությունները ոչ այնքան որևէ անձի կամ անձանց խմբի ուղղված վիրավորանք են, որքան դրանց էության ու նկարագրի բնորոշում-ախտորոշում:

Երրորդը՝ բոլորը տեսան, որ օգոստոսի 24-ի նիստում, անձամբ Նիկոլ Փաշինյանը, չդիմանալով և հիստերիկ տրանսի մեջ ընկնելով ընդդիմադիրների հարցադրումներից ու հատկապես՝ պատգամավորուհի Աննա Մկրտչյանի կոնկրետ բնորոշումներից (օրինակ՝ «կապիտուլյանտ»), հրահանգեց հարձակվել նրա վրա:

Նիկոլի խմբոնը, ինչպես բնորոշ է ուլտրա-ֆաշիստական բոլոր խմբավորումներին, շնաբարո դուրսպրծուկների ոհմակային եղանակով, հարձակվեց ընդդիմադիր պատգամավորուհու վրա: Նիկոլական բուղաները, կերած-խմած, ու այս երեք տարվա մեջ բյուջեն լափելու հետևանքով լավ ճարպակալած, բոխախակալած տաբատավորները, վերջին խուլիգանի նման հարձակվեցին Աննա Մկրտչյանի վրա՝ առանց իրենց հաշիվ տալու, որ իրենց դիմաց երիտասարդ կին է:

Այդ ստոր ինքնադրսևորման ողորմելի «գործում» ասում են, առանձնապես աչքի է ընկել Նիկոլի անձնական օլիգարխոներից մեկը, որի մասին ասում էին, թե՝ իբրև «երևանյան պանյատներով» ապրած «յեքյա մարդ» է:

Չորրորդը՝ պարզ ու հասկանալի դարձավ, թե ի՛նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը ֆաշիստական զորանոցի վերածել ԱԺ տարածքը՝ ամեն քայլափոխի կամուֆլյաժավոր յեսիմինչեր տնկելով: Այդ «էս-էս-ականները» այնտեղ են բերվել բացառապես 1 նպատակով՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով ու շռայլած առասպելական պարգևավճարների դիմաց ընդդիմադիր պատգամավորների նաև լրագրողների վրա հարձակվելու, ըստ Նիկոլի անհրաժեշտության՝ ԱԺ դահլիճում ջարդելու նպատակով: Ըստ էության, դա վարձկանների ահաբեկչական խմբավորում է: Խմբավորում, որի ներկայացուցիչներին հատ առ հատ պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժել, այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանությունն ազատագրվի օտարահպատակներից:

Բայց: Ամենից կարևորը. օգոստոսի 24-ին, ԱԺ դահլիճում հնարավոր առավելագույն հստակությամբ դրսևորվեց թե՛ Նիկոլի, թե՛ նրա ամբողջ խմբոնի բացարձակ վախը, ավելի ճիշտ՝ սարսափը:Բոլոր այն դրսևորումները, որոնք ուղղված են ճշմարտությունն ասողներին լռեցնելուն, բոլոր այդ հիստերիկ ու ճղճիմ դրսևորումները, որոնցով աչքի է ընկնում Նիկոլը, իր անձնական սպասարկման «ոստիկանությունը», իր անձնական սպասարկման «անվտանգության գալավարեզները», իր օլիգարխոները, դրանց բոլորի ներվային շարժումներն ու կանանց, երեխաների վրա վերջին ենիչերու նման վրա պրծնելը պարզորոշ ի ցույց են դնում ակնհայտը՝ խարանված կապիտուլյանտների անհաղթահարելի ու ցմահ սարսափը:

Եվ, ասես ի հավաստում և ի հաստատում նշված խարանի, որպես ձաղկող մտրակահարված, ԱԺ նիստերի դահլիճում որոտաց «Նի՛-կո՛լ, դա՛-վա՛-ճա՛ն» վանկարկումը: Իսկ դատավճռի որոտը այնքան էլ հեռու չէ, ինչպես թվում է ոմանց: Նիկոլականները մատնում ու ամրապնդում են իրենց ոչնչությունն ու առհավետ պարտված լինելը: Դա արդեն անասնական վախի մակարդակից էլ այն կողմ է: Իրենց թվում է, թե ընտրություններով «հարցերը լուծել» են: Բայց դրանք այնքան անորակություն են, որ չեն հասկանում. հունիսի 20-ի ընտրություններով ու կեղծիքներով վերարտադրվելով, ընդամենը անջնջելի են դարձրել կապիտուլյանտ-դավաճանի իրենց խարանը, այն դաջել են նաև իրենց սերունդների վրա ու զրկվել են երբևէ ներվելու հնարավորությունից՝ արժանանալով մշտնջենական նզովքի:

Մնացյալն ընդամենը այդ պատկերն ամբողջացնող դետալներ են: Եվ նիկոլականների ամեն մի նման հիստերիկություն ընդամենը ավելի է մոտեցնում իրենց վախճանը:

Եվ ուրեմն, շեշտում ենք, Հայաստանում քաղաքական ճգնաժամն ընտրություններով ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև խորացել է, ինչքան էլ շուտասելուկի պես հակառակը պնդեն Նիկոլն ու նիկոլականները։