Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում Ով կասի՝ Եկեղեցին քանդում են, ամենավերջին սրիկա է. Խաչատուր Սուքիասյան Ի՞նչ անել, որն է ելքը Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Վենեսուելայում մոբիլիզացիա է հայտարարվել ԵՄ-ն լիովին աջակցում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանը Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս Ես միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս. Ռոբերտ Լևանդովսկի ԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռшզմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին Վրաստանում վերականգնել են դեպի Հայաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՈվ կասի՝ Եկեղեցին քանդում են, ամենավերջին սրիկա է. Խաչատուր ՍուքիասյանԻ՞նչ անել, որն է ելքըԱյսպես լինում է Ռուսաստան. 20-ամյա տղային փոխվարչապետ են նշանակելՎենեսուելայի նոր նախագահը համագործակցում է ԱՄՆ-ի հետՕրվա քո պատգամը. Սուրբ Ծնունդ և ԱստվածահայտնությունԼեգենդի վերադարձը. Պորտուն պաշտոնապես ներկայացրեց Տիագո ՍիլվայինՀունվարի 6-ին Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Փարիզում կայանալիք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ գագաթնաժողովին2025 թվականին ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պшտերազմը․ մենք հիմա սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ ԱլիևՄիտքս ու սիրտս այժմ այստեղ՝ «Լիոնում» են. ԷնդրիկՇղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզումՎենեսուելայում մոբիլիզացիա է հայտարարվելԵՄ-ն լիովին աջակցում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանըՌուսաստանը կոչ է արել ԱՄՆ–ին ազատ արձակել Նիկոլաս ՄադուրոյինՔրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիսՎայրի խոզերի ապօրինի որս է իրականացվել․ Վայքի համայնքային ոստիկանների բացահայտումըԿոմիտասի «Սուրբ խաչ» եկեղեցին հոսանքազրկված էԵս միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս. Ռոբերտ ԼևանդովսկիԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռшզմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն ԱմորիմինՖրանսիան հավանություն չի տալիս Վենեսուելայում գործողություն իրականացնելիս ԱՄՆ-ի մեթոդներին․ ՄակրոնՄադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարանՎրաստանում վերականգնել են դեպի Հայաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունըՏղամարդը կոտրել է ԱՄՆ փոխնախագահի տան պատուհանները․ Fox NewsԱյսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագԲնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ)Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձիՇոկոլադ, տորթեր, սառը ըմպելիքներ, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ. Hetq.amՇվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Վենեսուելայի նախագահի և նրա մերձավոր շրջապատի անդամների ակտիվներըՍտեփանավանի ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել հափշտակության և խարդախության համար. Hetq.amԲայդենը ստանում է ԱՄՆ պատմության մեջ նախագահական ամենաբարձր կենսաթոշակը. New York PostԻրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում. Իրանի ԱԳՆ խոսնակԹուրքիայի վերադարձը F-35 ծրագրին կարևոր է ինչպես Անկարայի և Վաշինգտոնի համար, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգության տեսանկյունից. ԷրդողանԳարսիան «Ռեալի» պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկովՌուսական բանակը hարվածել է Կիևի ևս մեկ հիվանդանոցի. ԶելենսկիԻրանի պետական հեռուստաընկերության կողմից «Սարի աղջիկ» երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձելՔարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխարՏուրիստական մի շարք ընկերությունների հակամրցակցային գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս. դատախազը քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԽնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը, եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով․ ՇՄՆ (տեսանյութ)Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ ՌուբիոՆիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթիԳրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. ԹրամփՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակովՆիկոլ Փաշինյանը և 10 եպիսկսպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալԵս Մայր Աթոռի ներկայացուցիչն եմ և լիազորված ձեզ արգելելու մտնել խորան և ավանդատուն. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ Տեր Թադե քահանա ԹախմազյանինՄադուրոյի արկածները տանը եւ դրսումՀունվարի 3-ի կարեւոր լուրերը Հունվարի 2-ի կարեւոր լուրերը

Աննա Դանիբեկյանը հետաձգեց գործը կասեցնելու միջնորդության քննարկումը․ դատավորին նորից ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իր դիմումի՝ ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ անձեռնմխելիության հարցով որևէ սուբյեկտի կողմից ՍԴ դիմում չի ներկայացվել։ Բացի այդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է դատարանին, որ այս պահին ՍԴ-ում վիճարկում են միայն ՀՀ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ ընդունված որոշումը։
Այնուհետև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիության չհաղթահարված լինելու հիմքով՝ մինչև ԱԺ համաձայնություն ստանալը կամ նրա՝ պատգամավորական մանդատի ավարտը, կամ դիմել ՍԴ։ Խուդոյանն առաջարկեց քննարկել այդ միջնորդությունը Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդության հետ։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ պաշտպանական կողմը շահագրգիռ չէ սույն գործի նորմալ ընթացքի կապակցությամբ։ Ըստ Բաղդասարյանի՝ «ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, դրա մեկնաբանությունները հակասում են քրեական դատավարության գիտությանը, պաշտպանության մեկնաբանությունը հակասում է իրավունքին և կրթությանը»։ Բաղդասարյանը նաև Դանիբեկյանին «դաս տվեց», նշելով, որ պատգամավորի անձեռնմխելիության հետ կապված դատավորն այս պահին որևէ լիազորություն չունի և չի կարող դիմել ՍԴ։
Իր հերթին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018 թվականի օգոստոսին հենց այդ նույն դահլիճում իրեն կալանավորելու որոշում է կայացվել։ «Առաջին իսկ նիստից մենք բարձրաձայնեցինք 300.1 հոդվածի իրավական որոշակիության հարցը: Կալանքի մնացած բոլոր որոշումները եղել են առաջին կալանավորման երկարացում: Մոտ երկու տարի բանտում անցկացրեցի միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել հոդվածի իրավական որոշակիության խնդիրը: Չնայած նրան, որ բերվում էին Հայաստանի և արտերկրի բոլոր հեղինակավոր մասնագետների միանման եզրակացությունները»,-ընդգծեց նախագահը:
Նա հիշեցրեց նաև ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ կասկածի տակ էին առել թարգմանության ճիշտ լինելը։ «Պատկերացրեք, ինչ աստիճանի է եղել այդ հոդվածի ձևակերպման հիմարությունը, որ նրանք, չհասկանալով, մտածել են՝ թե թարգմանության խնդիր է։ Այսքանից հետո խոսել ինչ-որ գիտելիքների և կրթվածության մասին, ուղղակի ամոթ է»,-ասաց Ռ․ Քոչարյանը։ Նա ավելացրեց, որ ամեն կատարվածի համար պատասխանատուն դատախազությունն է, որը մինչ այս պահը ներողություն չի խնդրել իրենից՝ հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար։
Կողմերին լսելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել միջնորդությունների քննարկումը Սահմանադրական դատարանում պատգամավորների մեկ հինգերորդի բողոքի պատճառով։ Նշենք, որ ՍԴ-ն դեռ վարույթ չի ընդունել այդ դիմումը:
Դատարանի որոշումը լսելուց հետո Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատավորը խուսափում է արդարադատություն իրականացնելուց, իսկ նրա անկողմնակալությունն ու դատավորի իրավական հմտությունները կասկածի տեղիք են տալիս։ Պաշտպանը հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ունի, որը պետք է գրավոր ներկայացնի, բայց այն պատրաստելու համար ժամանակ է պետք, ուստի խնդրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։ Սակայն դատավորը հարկ չհամարեց հետաձգել նիստը։ Իր խոսքից հետո Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը, և դատավորն ստիպված էր հետաձգել նիստը։ Դատախազ Բաղդասարյանը միջնորդեց պաշտպան Ալեքսանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին, ժամը 13։00-ին։