«Մեր երկիրը այս խառը ժամանակներում ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աֆղանական իրադարձությունների գեոպոլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում։
Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վկա չեն կարող չազդել՝ հետևյալ պատճառներով։
1. Իսլամիստական շարժման հաղթանակը գերտերության աջակցությունը 20 տարի վայելող կառավարության նկատմամբ անխուսափելիորեն բերելու նոր իսլամիստական տրենդին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը։
2. Թուրքիայի համար բացվում է երկարաժամկետ խաղի նոր հեռանկար՝ Միջին Ասիայիում, ինչը ավելացնելու է Էրդողանի առանց այդ էլ անառողջ ախորժակը այլ տարածաշրջաններում։
3. Թեպետ այս պահին պաշտոնական Մոսկվան զուսպ է իրադարձությունների նկատմամբ և թալիբների հետ երկկողմ շփումների մեխանիզմներ ու փորձ է կուտակում, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ասիական հատվածի համար առաջացող նոր մարտահրավերները ՝ տեռորիզմ, միգրացիա, սեպարատիզմ, նարկոտրաֆիկ, գլխացավանք կարող են դառնալ Ռուսաստանի համար, հավելյալ գեոպոլիտիկ լարվածություն և առկա սահմանափակ ռեսուրսների վերաբաշխոմ բերելով։
4. Թալիբները փաստացի հանդիսանում են Պակիստանի «պրոքսի» ուժ, իսկ հայ-պակիստանական հարաբերություններում որեւէ դրական հեռանկար տեսանելի ապագայում բացառված է (հիշեք նաև վերջին Արցախյան պատերազմում Պակիստանի թշնամական ներառումը)։
5. Ռուսաստանի սահմանների երկայնքով ապակայունացման նոր օջախների առաջացումը ավելացնելու է լարվածությունը նաև Հարավային Կովկասում։
Իսկ մեր երկիրը այս խառը ժամանակներում ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը