Իրական խաղաղությունը գալիս է այն դեպքում, երբ դու ունակ ես վերադարձնել այն, ինչը քեզնից խլել է քո հակառակորդը. Հասրաթյան
Իրական խաղաղությունը գալիս է այն դեպքում, երբ դու ունակ ես վերադարձնել այն, ինչը քեզնից խլել է քո հակառակորդը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«1994-ի մայիսին ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելուց հետո, պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ շփման գծում նախաձեռնելով տարբեր սադրանքներ, շտապում էր կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա... Նպատակը պարզ էր ու հասկանալի. հակառակորդը դրանով ցույց էր տալիս, որ ինքն անհաշտ է ստեղծված իրավիճակի հետ և, որ հեռանկարում պատերազմի վերսկսումն անխուսափելի է...
Այսօր, երբ թվում է (գոնե Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները լսելուց), թե տասնամյակներ ձգվող հակամարտության ելքը որոշված է, այդուհանդերձ, նույն հակառակորդը հակամրտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ոչ միայն շարունակում է իր նախահարձակ սադրիչ գործողությունները, այլև կատարվածի մեղքը շտապում է բարդել հայկական կողմի վրա և դրան զուգահեռ հոխորտում «պատասխան գործողություններ ձեռնարկելու» մասին...
...Իսկ մենք այս պայմաններում բավարարվում ենք պաշտոնական հաղորդագրություններ տարածելով և, որ շատ ցավալի է,նախահարձակ հակառակորդի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով... Այնինչ, իրական խաղաղությունը գալիս է այն դեպքում, երբ դու ունակ ես վերադարձնել այն, ինչը քեզնից խլել է քո հակառակորդը... Իսկ դա ամենից առաջ հաղթողի արժանապատվությունն է...»,- գրել է նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը