Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Կառավարությունն ընկել է հազիվ գոյատևող քաղաքացու և գահավիժող տնտեսության հետևից. «Աուդիտորների պալատի» նախագահ

«Աուդիտորների Պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը վերլուծություն է հրապարակել կառավարության այսօրվա նիստի՝ վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև:

«Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ այսուհետ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիփոտեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։

Իբրև հիմնավորում բերվեց, որ հնարավոր չի այդ բեռը սպասարկել։

Պաշտոնական տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 201 հազ․ դրամ։

Երևան քաղաքում երիտասարդ ընտանիքի ապրելու համար անհրաժեշտ է նվազագույնը 70 քմ մակերեսով բնակարան՝ 3 փոքր սենյակ (1 ննջասենյակ ամուսիններին, 1 ննջասենյակ զավակներին, 1 հյուրասենյակ):

Երևան քաղաքում բնակարանի 1 քմ-ի արժեքը միջինում կազմում է 800 ԱՄՆ դոլար՝ 396 000 դրամ։

ԱՄՆ դոլարի անկայունության ռիսկերի մասին դեռևս չեմ խոսում։

Այսպիսով, 1 բնակարանի արժեքը կկազմի 70 * 396 000 = 27 720 000 դրամ։

Հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը տարեկան 13 տոկոս է, մարման միջին ժամկետը՝ 15 տարի։

Ըստ Անուիտետի, հաշվարկված ամսական վարկի մարումը կլինի 350 000 դրամ, որից սկբնական ամիսների տոկոսը կլինի 300 000 դրամ, մայր գումարը՝ 50 000 դրամ։ 15 տարի հետո վարկի մարման գրաֆիկով սահմանված մարումների համար անհրաժեշտ կլինի 63 130 000 դրամ, որից մայր գումար – 27 720 000 դրամ, տոկոս – 35 410 000 դրամ։

Դիցուկ վերոնշյալ երիտասրարդ ընտանիքում ամուսինները վաստակում են միջինից բարձր եկամուտ՝ միասին 500 000 դրամ։ Նրանց ամսական եկամտային հարկը նվազած վերջնական տոկոսադրույքով կկազմի 100 000 դրամ։ 15 տարվա ընթացքում պետական բյուջեից փոխհատուցում կստանան 100 000 * 180 ամիս = 18 000 000 դրամ։

Այդ մեկ բնակարանի վաճառքից պետական բյուջե վճարվելու է Ավելացված արժեքի հարկ 27 720 000 * 16,67% = 4 620 924 դրամի չափով։

50 տոկոս շահութաբերության դեպքում Շահութահարկ վճարվելու է 2 078 916 դրամ, չհաշված շինանյութի մատակարարների կողմից վճարված շահութահարկերը։

Դիվիդենտի հարկ վճարվելու է 577 476 դրամ։

Հիփոթեքային վարկի տոկոսային եկամտից բանկերի կողմից վճարվելու է 35 410 000 * 18% = 6 373 800 դրամ շահութահարկ։

Դիվիդենտի հարկ բանկերի կողմից վճարվելու է 1 770 500 դրամ։

Մեկ շենքի կառուցապատման համար միջինում աշխատում են 150 անձ։ Շինարարական ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 250 000 դրամ։ Այդ անձնակազմի աշխատավարձից եկամտային հարկը ամսական կկազմի 150 250 000 20% = 7 500 000 դրամ։

Մեկ շենքը միջինում կառուցապատվում և ավարտվում է 2 տարվա ընթացքում, հետևաբար Աշխատակազմի աշխատավարձից եկամտային հարկը երկու տարվա համար կկազմի 24 * 7 500 000 = 180 000 000 դրամ։

Այդ բնակարանի մակերեսը կկազմի 1 շենքի վաճառքի մակերեսի 1,5 տոկոսը, այսինքն այդ բնակարանի գծով ընհանուր աշխատակազմի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկը կկզամի 180 000 000 * 1,5% = 2 700 000 դրամ:

Չմոռանանք նաև, որ այդ աշխատավարձերով նշված անձինք հոգում են ապրուստի ծախսերը, և ամսական նրանց գնումներից կրկին գեներացվում են հարկեր։ Չցանկանալով գնումների տեսականու կանխատեսումներ կատարել, այնուամենայնիվ այդ գնումներից հարկ է գեներացվելու միջինում 10 տոկոսի չափով,

150 250 000 24 = 900 000 000, որից հարկը կկզամի նվազագույնը 90 000 000 դրամ։

Այդ հարկի 1,5 տոկոսը, այսինքն վերոնշյալ բնակարանին բաժին ընկնող հարկը կկազմի – 1 350 000 դրամ։

Դեռևս չեմ խոսում շինանյութի մատակարարների կողմից վճարված աշխատավարձի, դրանցից պահված հարկերի, այդ աշխատավարձի՝ կրկին տնտեսություն ներարկվելու, վարձավճարների և այլնի մասին։

Հարկ է նկատել, որ այդ բնակարանում բնակվելու համար անհրաժեշտ է վերանորոգում և կահավորում, որի համար նվազագույն անհրաժեշտ գումարը կկազմի 20 000 ԱՄՆ դոլար՝ մոտավորապես 10 մլն դրամ, որից պետությանը հարկի տեսքով վերադարնալու է 2 000 000 դրամ։

Հարկ է նկատել նաև, որ մեկ շենքի բնակարաններ ձեռքբերղ սեփականատերերի մի մասն է միայն, որ օգտվում է Եկամտային հարկի հետվերադարձից։

Այսպիսով, վերոնշյալ բնակարանի վաճառքի արդյունքում ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկերի հանրագումարը կկազմի 4 620 924 + 2 078 916 + 577 476 + 6 373 800 + 1 770 500 + 2 700 000 + 1 350 000 + 2 000 000 = 21 471 616 դրամ, իսկ պետական բյուջեից եկամտային հարկի հետվերադարձը կկազմի 18 000 000 դրամ, արդյունքում միայն այս բնակարանից Հայաստանի հանրապետության օգուտը կկազմի 3 471 616 դրամ, չհաշված այն օգուտներոը, որոնք արդեն նշեցինք։

Իսկ ի՞նչ հետևանքների է հանգեցնելու այս անհեռատես որոշումը։ Թվարկենք դրանցից մի քանիսը։

• Բնակարաններիի պահանջարկի շեշտակի նվազում

• Շինարարության ոլորտի անկում

• Շինարարության ոլորտին փոխկապակցված մոտավորոպես 30 այլ ոլորտների անկում

• Գործազրկության շեշտակի աճ

• Արտագաղթի աճ

• Սոցիալական խնդիրների սրացում

• Աղքատ և միջին խավի՝ բնակարանային ապահովության բացակայություն

• ՀՀ տնտեսության անկում

• Հայաստանի հայաթափում

Ի՞նչ պետք է անել։

• Կառավարության որոշման չեղարկում

• Եկամտային հարկի հետվերադարձման արտոնությունից օգտվողների շրջանակների սահմանափակում (օրինակ կարելի է չեղարկել Երևան քաղաքի 1-ին և 2-րդ գոտիներում ձեռքբերման, 2-րդ բնակարանի ձեռքբերման, որոշակի գումարը և մակերեսը գերազանցող բնակարանի ձեռքբերման ժամանակ չթույլատրել այս արտոնությունից օգտվել)

• և այլն, կարելի է քննարկել և հաշվարկել։

Այս նախագիծը կրկին վնասում է աղքատ և միջին խավին»,- նշված է վերլուծությունում։