Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ստեփանակերտի մոտ 40%-ը ջրազրկված է. օրական 100 տոննա ջուր է մեքենաներով մատակարարվում բնակիչներին

Ստեփանակերտի մոտ 40%-ը ջրազրկված է, մնացած 60%-ում շուրջօրյա ջուր կա։ «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ–ն այս օրերին 4 աշխատանքային խմբերով, մեքենաներով, առավոտյան 8–ից մինչեւ կեսգիշերն անց շրջում են Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերով եւ անվճար ջուր մատակարարում բնակիչներին։ Օրական 100 տոննա ջուր է մատակարարվում բնակիչներին։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանն ասաց, որ ջրի պաշարների պակասը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ջրօգտագործողների եւ տեղումների քանակով. «Հետպատերազմյան շրջանում Ստեփանակերտի բնակիչների քանակն ավելացել է 15 հազարով։ Օրինակ, 2020թ.–ին մինչեւ սեպտեմբերի կեսն աշխատել ենք արտակարգ ռեժիմով, այդ ամիսներին օգտագործել ենք մաքսիմում ունեցած հնարավորությունները, եթե 2021թ.–ի ամռանը մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է, դա փաստ է, որ ջուրը չի հերիքելու։ Երկրորդ հանգամանքն այն է, որ վերջին 3–4 տարիներին, տեղումների քանակը նվազել է։ Ես հենց այս հանգամանքներով պայմանավորված էի ավելի վաղ հաշվարկել, որ ջրի պաշարները մեզ չեն հերիքելու»։

Ստեփանակերտցիները դժգոհում են՝ շուրջ մեկ շաբաթ է մի կաթիլ ջուր չեն ստանում, մինչեւ երբ պիտի այդ պայմաններում ապրեն։ Ամռան այս շոգ օրերին բնակիչները պահանջում են, որ օրական գոնե մեկ կամ երկու ժամով ջրամատակարարումը վերականգնեն։

«Դուք մտածո՞ւմ եք, որ այդ հնարավորությունը կա, եւ ես չեմ անում։ Եթե դրա 1%-ի հնարավորությունը լիներ՝ վստահ եղեք, որ ես դա կանեի։ Կարծո՞ւմ եք իմ դուրը գալիս է, որ ես 7 օր է՝ մեր տուն չեմ գնում, գիշեր–ցերեկ աշխատում եմ, որ հարցին լուծում տանք։ Մեր տանն էլ ջուր չկա։ Ես էլ, մեր աշխատողներն էլ այս օրերին շրջում ենք մայրաքաղաքի զրազրկված փողոցներում եւ ջուր բաժանում։

Սա տարերային աղետ է, մենք անհնարինն ենք անում, որպեսզի օր առաջ ջրամատակարարումը վերականգնվի։ Ստեփանակերտում այս պահին ապրում է մոտ 75 հազար մարդ, այս քաղաքին վայրկյանում պետք է 288–290 լիտր ջուր, այս պահին ես ունեմ վայրկյանում 160 լիտր ջուր, ես ի՞նչ անեմ, որտեղի՞ց ջուր բերեմ տամ այդ մարդկանց»,– արձագանքում է Գագիկ Պողոսյանը։

Ստեփանակերտում ջրանջատումները սկսվել են օգոստոսի 6–ի երեկոյան ժամերից։ Ջրի պաշարների քիչ լինելու մասին, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ–ի տնօրենը դեռ մայիսի վերջին է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ տեղյակ պահել՝ ընդգծելով, որ ամռանը ջրի խնդրից խուսափել չի լինելու։

«Ես այդ ժամանակ ասացի, որ մեր ունեցած պաշարներով կարողանալու ենք ձգել մինչեւ հուլիսի վերջ։ Աշխատանքները ճիշտ համակարգելու արդյունքում, ջրի պաշարները բավարարեցին մինչեւ օգոստոսի 6–ը։ Օգոստոսի 7–ին Ստեփանակերտի 20%-ն արդեն ջրազրկված էր»,– ասաց Գագիկ Պողոսյանը։

Ստեփանակերտում, ըստ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ–ի տնօրենի՝ օգտագործվում է արտեզյան խորքային 17 պոմպ։ «Երաշտի պատճառով արդեն 4–4,5 ամիս է օգտագործում ենք այդ պոմպերը, որոնք վայրկյանում մղում են 15–16 լիտր ջուր։ Երեկվա դրությամբ, այդ պոմպերը վայրկյանում մղում են 5–6 լիտր ջուր, այսինքն՝ երեք անգամ արտադրողականությունը քչացել է, քանի որ ընդերքում էլ ջուր չկա»։

Որպեսզի Ստեփանակերտում վերականգնվեն ջրի պաշարները, Գագիկ Պողոսյանի խոսքով՝ պետք է անձրեւ գա։ «Եթե որեւէ մեկն այլ բան ասի ժողովրդին, իմացեք՝ խաբելու է»։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ, օգոստոսի 10–ից, մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցվել է մինչեւ քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: