Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են անվտանգությունը
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ջրատարի կառուցման ժամանակ ապահովել են անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հորատման, պոմպակայանի եւ խողովակների տեղադրման նախօրեին խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են ականազերծում եւ տարածքի` վտանգավոր առարկաներից մաքրում:
«Հիմա հորատանցքի հարակից տարածք ենք մաքրում, որպեսզի ապահովենք հակահրդեհային անվտանգությունը։ Տարանցիկ ջրատարն ապահովելու է Կարմիր շուկա եւ Թաղավարդ բնակավայրերի ջրամատակարարումը։ Միայն Թաղավարդում մոտ հազար մարդ ապահովված կլինի խմելու ջրով, ինչպես նաեւ Կարմիր շուկայում մոտավորապես նույնքան բնակիչ կա»,-ասել է աշխատանքներին մասնակցող Մխիթար Բաբայանը:
Նա նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ ջուրը կլինի։ Բաբայանը խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար:
Ջրատարի կառուցման ինժեներական աշխատանքների ամբողջական ավարտից հետո Ստեփանակերտի մոտակա 10 բնակավայրերում մոտ 5 հազար բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո