Փաշինյանը մտավ Մյասնիկյանի արձանի շրջակայք և սկսեց բղավել՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր.դրվագ մարտի 1-ից
Ես լավ չեմ պատկերացնում այն ֆորմատը, երբ մեղսակիցները քննում են հանցագործությունը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմը քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու իշխանության նախաձեռնությանը:
Մեկնաբանելով ՊՆ նախարարի՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին ոչնչացնելու հրահանգը՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Մի հատ ինձ կասեք, ե՞րբ էր դրա հակառակ հրամանը եղել: Ինչքան ՔՊ-ական ֆեյք կար, տարածում էր դա ֆեյսբուքում: Կա՛մ ընդունեք, որ այն տեղեկությունը, թե չկրակելու հրաման է եղել, համապատասխանում է իրականությանը, կա՛մ էլ ՊՆ նոր նախարար է եկել և տարրական հրամաններ է տալիս, որոնք բխում են կանոնակարգից»,-ասաց Մամիջանյանը:
Ի պատասխան իշխանական պատգամավորների դիտարկումներին՝ Բաղրամյան պողոտայում ակցիաների վերաբերյալ, Հայկ Մամիջանյանը դրվագ հիշեցրեց մարտի 1-ից.
«Երբ Նիկոլ Փաշինյանը մտավ Մյասնիկյանի արձանի շրջակայք, ցուցարարները սկսեցին ծափահարել նրան, իսկ նա բարձր բղավեց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր: Այդ քարերն ու փայտերը կարող էին լինել մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրի մահվան պատճառ»,-ասաց Մամիջանյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...