Ռազմագերիների հարազատները վարչապետի խոսնակի հետ հանդիպումից հետո էլ շարունակում են մնալ Կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց, Բաքվում պահվող ռազմագերիների հարազատներից մի քանիսը, քիչ առաջ դուրս եկան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ ունեցած հանդիպումից։
«Կոնկրետ ոչ մի բանից չեն խոսել, ծնողներն իրենց պահանջն են ներկայացրել, որ ռազմագերիների հարազատները պետք է հանդիպեն Կառավարության ներկայացուցչի հետ եւ իրենց պահանջները ներկայացնեն ռազմագերիների շտապ վերադարձի հետ կապված»,– ասաց ռազմագերիներից մեկի հարազատը՝ Տիգրանը։
Այս պահին ռազմագերիների հարազատները շարունակում են մնալ Կառավարության շենքի մոտ՝ սպասելով պատասխանի։
«Մենք սպասելու ենք, մեր տունը սա է, մենք տուն չունենք, որ գնանք։ Մինչեւ չհանդիպենք՝ չենք գնալու»,– ասաց նա։
Նշենք, որ ռազմագերիների հարազատները մի քանի ժամ է՝ հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով իրավասու այնպիսի մարդու հետ, որը , կարող է իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերի շուրջ։ Կառավարությունից նախ ասել էին, որ երկու հոգու կընդունեն, սակայն գերիների հարազատները հրաժարվել էին այդ տարբերակով հանդիպել։ Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսը հանդիպեցին վարչապետի խոսնակի հետ։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ