Ֆրանցիսկոս պապն ընդունել է Վատիկանում կոռուպցիայի առկայության փաստը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Վատիկանում կոռուպցիայի առկայության փաստը եւ խստորեն դատապարտել եկեղեցականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնությունները: Ճիզվիտների La Civiltà cattolica պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում կաթոլիկ եկեղեցու ղեկավարների հետ Քահանայապետի ոչ պաշտոնական հանդիպման ձայնագրությունից:
Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 25-ին կայացած հանդիպման ընթացքում բազմաթիվ լուրջ հարցեր են բարձրացվել՝ կապված Կաթոլիկ եկեղեցու ժամանակակից կյանքի հետ: Պապը, մասնավորապես, կոչ է արել «երբեմն ձեռքերը չլվանալ խնդիրների առջեւ», բայց նաեւ խոստովանել է, որ եկեղեցում կան նման մարդիկ՝ իրենց հանգստությունն ապահովելու համար:
Խոսելով ֆինանսական չարաշահումների մասին՝ Հռոմի պապն ընդգծել է. «Տերը շատ է ուզում, որպեսզի կրոնավորներն աղքատ լինեն: Երբ նրանք այդպիսին չեն, Տերն էկոնոմի է ուղարկում, որը կրոնական ինստիտուտը կործանման է տանում»:
Պատասխանելով հարցին, թե որտեղ է հոգեւոր հանգստություն գտնում, Ֆրանցիսկոս պապը նշել է, որ չի կարող դա բացատրել, բայց Հռոմի պապ ընտրվելուց հետո իրեն ավելի պակաս լարված ու մտահոգ է զգում, քան Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ:
Հինգշաբթի Վատիկանում հատուկ ընդունելություն է կայանալու, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հանդիպելու է La Civiltà cattolica ամսագրի աշխատակիցների հետ՝ պարբերականի հոբելյանական 4000-րդ համարի թողարկման առիթով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը