ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:
«Դժբախտաբար, միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայուն կերպով աճել է, և այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով, ինչն ինձ շատ է անհանգստացնում», - ասել է իռլանդացի պատվիրակը՝ տեղեկացնելով, որ ինքը կապի մեջ է եղել երկու կողմի հետ և հասկացել, որ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից:
Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել:
«Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, կոչ եմ անում ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղություն և հաշտեցում կառուցելու նպատակով: Հետևաբար, հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից», - հայտարարել է Փոլ Գավանը:
ԵԽԽՎ-ից տեղեկացնում են, որ Փոլ Գավանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով իր զեկույցը նախատեսում է ներկայացնել ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստում (սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1):

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը