Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Հայ և ֆրանսիացի հնագետները «Էրեբունի» ամրոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը վերսկսել է աշխատանքները «Էրեբունի» հնագույն ամրոցում և դրա շրջակայքում: Երկու շաբաթվա ընթացքում հնագետներն արդեն հասցրել են շատ հետաքրքիր բաներ հայտնաբերել։ Որոշ գտածոներ ընդհանրապես կփոխեն պատկերացումները տարածաշրջանի մասին։

Աչքերը կուրացնող վառ արև, քարերին խփող բահերի ու աշխատող խոզանակների ձայներ․ հնագետները խնամքով մաքրում են գտածոները փոշուց։

Այս պատկերը կարելի է վաղ առավոտից տեսնել «Էրեբունի» ամրոցի տարածքում։ 2020 թ. գիտական արշավախումբը COVID-19 համավարակի պատճառով դադարեցրել էր պեղումները։ Այժմ հայ-ֆրանսիական արշավախումբը վերսկսել է աշխատանքը։

«Էրեբունին» Ուրարտու պետության հնագույն քաղաք-ամրոց է, որը Արգիշտի Ա-ն կառուցել է մ.թ.ա. 782 թվականին: ժամանակին այն ծառայել է որպես ռազմավարական հենակետ: Այժմ դրա ավերակները գտնվում են Երևանի ծայրամասի Արին բերդ բլրի վրա և գրավում են հնագետներին ամբողջ աշխարհից։

Առաջին պեղումներն այստեղ իրականացվել են դեռևս խորհրդային տարիներին։ 2008 թվականից այստեղ աշխատում է հնագետների հայ-ֆրանսիական թիմը։ Այդ ընթացքում հայտնաբերվել են որմնանկարների, կավե կարասների բեկորներ (այդ թվում՝ սեպագրերով ու անոթների ծավալների մասին տեղեկություններով), կերամիկական իրերի մասեր։

Այս տարի արշավախմբի համանախագահները որոշել են պեղումներն իրականացնել ոչ միայն ամրոցի տարածքում, այլև դրա սահմաններից դուրս: Նրանք վստահ են, որ ամրոցի այն կողմում էլ չբացահայտված շատ բաներ կան։

Ի՞նչն է գրավում ֆրանսիացիներին

Ուրարտուն մի շրջան է, որն առանցքային է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, այլև ողջ մարդկության համար։ Հնագիտությունը հաճախ օգնում է հասկանալ՝ ինչպես է զարգացել հասարակությունը, ինչ պատմական գործընթացները տեղի են ունենում տարածաշրջանում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հայ-ֆրանսիական արշավախմբի համանախագահ, ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը։

Դեշամպը Հայաստանի տարածքում արշավախմբի կազմում աշխատում է 1998 թվականից։ Այն ժամանակ նա մասնակցել է Գյումրուց հարավ գտնվող Բենիամին գյուղի մոտ իրականացվող աշխատանքներին։ Դրանից հետո ձեռնամուխ է եղել Էրեբունու գաղտնիքի բացահայտմանը։ Հնագետը բերդի տարածքում և «Էրեբունիում» պեղումները կարևոր է համարում ինչպես երևանցիների, այնպես էլ ողջ աշխարհի համար:

«Այժմ փորձում ենք հասկանալ ու վերականգնել Ուրարտուի անկումից մինչև Աքեմենյան թագավորության կայացումն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունների ժամանակագրությունը։ Սա շատ կարևոր և քիչ ուսումնասիրված ժամանակաշրջան է», - ասաց Դեշամպը։
Նրա խոսքով՝ «Էրեբունիում» հայտնաբերված գտածոները կարող են բանալի դառնալ այն հարցի համար, թե ինչ է տեղի ունեցել տարածաշրջանում մ.թ.ա. VII-VI դարերում։ Հնագիտական աշխարհը գլուխ է կոտրում է այս հարցի շուրջ։

Նա նշեց, որ արդեն իսկ շատ հետաքրքիր բաներ են հայտնաբերվել։ Բայց նրան ամենից շատ գրավում են ոչ թե գտածոները որպես առանձին վերցրած առարկաներ, այլ այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձությունների շղթայի վերականգնումը։ Բացի այդ, Դեշամպը հետաքրքրվում է ճարտարապետությամբ՝ ինչպես են ուրարտացիները կառուցել պատերը։ Հավաքված բոլոր փաստերը 2022 թվականին կհրապարակվեն աշխարհի առաջատար ամսագրերում։

Իսկ Երևանին սա ի՞նչ է տալիս

Պեղումների իրականացումն ու գտածոները կարևորեց նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, որը նաև հայկական կողմից գիտարշավի ղեկավարն է:

Նրա խոսքով՝ հիմա իրենք փորձում են վերականգնել Ուրարտուից հետո մինչև Աքեմենյանները (VII-VI դդ.) ընկած «կորուսյալ ժամանակաշրջանը»։

«Հայ-ֆրանսիական արշավախումբն աշխատում է 2008 թվականից, իհարկե, եղել են տարիներ, երբ որոշակի պատճառներով պեղումներ չեն իրականացվել։ Սակայն այս տարի կարևոր է այն, որ մենք դուրս ենք եկել ամրոցի սահմաններից և այժմ ուսումնասիրում ենք այն, ինչ տեղի է ունեցել Էրեբունու տարածքից դուրս, այսինքն՝ ուզում ենք հասկանալ, թե ինչպես են ապրել վերնախավը և հասարակ մարդիկ», - ասաց նա։
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին ամրոցը հապշտապ է ուսումնասիրվել։ Դրա վրա ազդել է 1950 թվականին հայտնաբերված` Երևանի հիմնադրման տարեթվի վկայականը։ Իշխանությունն ու գիտական աշխարհը որոշել են, որ եթե 1968 թվականին քաղաքը 2750 տարեկան է դառնալու, ապա պետք է հասցնեն մինչ այդ պեղումներն ավարտել: Հետևաբար, որոշ գտածոներ խեղաթյուրված են մեկնաբանվել, տարբեր շերտերը ոտքի վրա են պեղել, ինչը նաև դրանց վնաս է հասցրել։

Այսպիսով, տեսադաշտից դուրս է մնացել Ուրարտուի անկումից մինչև Աքեմենյաններն ընկած ժամանակահատվածը։ Սակայն այն կարևորներից մեկն է, քանի որ, ըստ էության, այս դարաշրջանում սկսվում է Երվանդունիների տոհմի ձևավորումը։

Պեղումների ողջ ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ վկայություններ, որոնցով կարելի է հասկանալ ուրարտական ժամանակն ու Երվանդունիների ժամանակաշրջանը։ Մասնավորապես՝ կարելի է գրեթե վստահաբար ասել, որ 30-րդ սյուներով սրահը կառուցվել է ոչ թե Աքեմենյան շրջանում, ինչպես ընդունված էր համարել, այլ հետուրարտական շրջանում։ Նմանատիպ շինություն է գտնվել նաև Իրանում։ Այստեղ էլ հայտնաբերվել է հզոր երկրաշարժի ապացույցը։

«Երկրաշարժը չորացնում է հողը։ Ենթադրում ենք, որ հենց այդ պատճառով էլ բնակիչները որոշել են 7-րդ դարի կեսերին Հրազդան գետի ափին ևս մեկ քաղաք կառուցել`Թեյշեբաինին», - ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ մինչև օգոստոսի 1-ը նախատեսվում է ավարտել պեղումները։ Այսօր մշակվում է ամրոցի միայն մի փոքր հատված, և դեռ շատ բան կա անելու՝ հնագիտությունը շտապողականություն չի սիրում։

armeniasputnik.am