Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը
Կիևը կոչ է արել արևմտյան գործընկերներին անհապաղ որոշումներ կայացնել օդային պաշտպանության ուժեղացման և պատժամիջոցների վերաբերյալ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի իրականացրած լայնածավալ հրթիռային և դրոնային հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 30-ից ավելի մարդ. զոհերի թիվը, ենթադրաբար, կաճի։
Հարվածներն ուղղվել են բնակելի շենքերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են որոնողակափրկարարական աշխատանքները։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան կոչ է արել երկրի արևմտյան գործընկերներին արագացնել օդային պաշտպանության համակարգերի և որսացող հրթիռների մատակարարումը՝ զգուշացնելով հետագա ուշացումների մասին։ Ուկրաինական դիվանագիտական աղբյուրները Euronews-ին հայտնել են, գիշերային հարձակումների մասին տեղեկատվությունը փոխանցել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք հաջորդ շաբաթ կհավաքվեն Անկարայում՝ դաշինքի գագաթնաժողովին։
Միաժամանակ Ռուսաստանը չի ազդարարում ուղղությունը փոխելու պատրաստակամության մասին։ Կիևի վրա վերջին հարվածից հետո Կրեմլը հայտարարել է, որ մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի դեմ արշավը:
«Ռուսաստանը կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի ռեժիմի վրա՝ իր նպատակներին հասնելու համար»,- լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


















































Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios