Ալեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նկատեց՝ ակնհայտ է, որ իր ելույթը լինելու է վերջինը այս գումարման խորհրդարանում, ու պատահել է այնպես, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման իր առաջին ելույթը և իր վերջին ելույթը նույն թեմայի մասին են:
«Իմ առաջին ելույթով ես այս ամբիոնից ներկայացրել եմ Ազգային ժողովի նախագահի մեր թեկնածու Ալեն Սիմոնյանին, և իմ վերջին ելույթով այս ամբիոնից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ևս մեկ անգամ ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանին իր կատարած շատ կարևոր և վճռական աշխատանքի համար և ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր թեկնածուն և մեր առաջադրած թեկնածությունն իսկապես հաջողված են և հաջողված էին նաև այն փաստի բերումով, որ պարոն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով: Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին այդ աշխատանքի կապակցությամբ»,- ասաց Կոնջորյանը՝ հիշեցնելով, թե ինչ դժվարին ճանապարհի միջով են անցել:
Նրա խոսքով՝ ԱԺ ութերորդ գումարումը ձևավորվեց հետպատերազմյան շրջանում՝ արտահերթ ընտրությունների արդյունքում, որին հաջորդել են տուրբուլենտ ժամանակներ՝ 2022-ի սեպտեմբերյան իրադարձությունները, որոնք պարբերաբար զուգորդվել են ներքաղաքական տարատեսակ վայրիվերումներով, 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները, սահմանազատման գործընթացը, տարբեր տեսակի «փրկության շարժումներ»:
«Այս գործում Ազգային ժողովի և ԱԺ նախագահի դերակատարումը անուրանալի է»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով ՔՊ խմբակցությանը:
«Խմբակցությունը ևս իր արժանի տեղում պահել է ՀՀ-ի գլխավոր միջնաբերդը և պաշտպանել է ՀՀ ինքնիշխանությունը և պետականությունը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ և սիրում եմ բոլորիդ, սիրելի ընկերներ»,- ասաց Կոնջորյանը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում