Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտության ընթացքում հասել է գրեթե բոլոր նպատակներին։
«Կարծում եմ նրանք համաձայնել են գրեթե այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում:
Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ ռազմական հակամարտությունը հանգեցրել է Իսլամական Հանրապետության միջուկային զենքի հարցի լուծմանը:
«Իրանը զրկվում է միջուկային զենքից»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի կարծիքով՝ հակամարտության շուրջ չորս ամիսը համեմատաբար կարճ ժամանակահատված է, որի ընթացքում ԱՄՆ-ի զինվորականները կարողացել են հասնել իրենց նպատակներին:
Միացյալ Նահանգներն ու Իրանը հունիսի 18-ի գիշերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, ԱՄՆ-ի սահմանափակումների աստիճանական վերացում, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացում և Իրանի միջուկային ծրագրի քննարկում: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրին, երկրների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար