Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար

Վերջին օրերին Հայաստանի բանկերում մեծացել է ռուսական ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը։ Մասնագետները վերլուծում են իրավիճակը՝ հասկանալու՝ արդյոք այստեղ ռիկսեր կան, կամ արդյոք միայն հայաստանյան բանկերի դեպքում է այդ իրավիճակը։ Տնտեսագետները նկատել են, որ Վրաստանում, Ղազախստանում ու մի շարք երկրներում իրավիճակը նույնն է։ Փորձագետները բացատրում են՝ ռուբլու դեպքում կանխիկն անկանխիկի վերածելու սահմանափակումներ կան, ուստի բանկերը ռիսկերը չեզոքացնելու համար են առքի և վաճառքի տարբերությունը մեծացնում։

Հայաստանյան որոշ բանկերում ռուսական ռուբլու՝ կանխիկով առքի և վաճառքի միջակայքի տարբերությունը հասնում է 37 %-ի։ Սովորաբար այդ տարբերությունը 1,5-3 %-ի միջակայքում է լինում։ Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացատրում է՝ ներքին շուկայում այդ առումով խնդիրներ չկան․

«Կենտրոնական բանկը պարբերաբար արտարժույթ է գնում։ Այսինքն` շուկան միակողմանի է դառնում, այսինքն` բանկերը հիմնականում վաճառում են արտարժույթ՝ ճնշում դեպի վերև փոխարժեքի բարձրանալու՝ չկա։ ՍովորաբարԿենտրոնական բանկը միջամտում է այն ժամանակ,  երբ շուկան միակողմանի է դառնում։ Այդ ընթացքում պարբերաբար, շաբաթական նույնիսկ երկու անգամ Կենտրոնական բանկը արտարժույթ է գնում՝ մինչև 50 մլն դոլարի չափ»։

Երկու պատճառ է առանձնացնում փորձագետը։ ՌԴ–ում սահմանափակումներ կան, ուստի ռուբլու կանխիկ շրջանառությունը նույնպես որոշ սահմանափակումներ ունի։ Բացի այդ՝ Ռուսաստանը փորձում է արգելել նաև կանխիկի ստվերային շրջանառությունը․

 «Բանկերը, որոնք արտարժույթ են գնում, խնդիրների առաջ են կանգնում։ Բայց դա միայն մեզնով չի սահմանափակվում։ Տարածաշրջանի բոլոր երկրները կամ դրանց մեծ մասը ունեն այդ խնդիրը»։

Խնդիրը կանխիկն է, անկանխիկի հետ կապված խնդիր չկա։ Կանխիկը ստվերի որոշակի հնարավորություն է տալիս, ու սահմանափակումները կապիտալի արտահոսքին են նաև վերաբերում՝ որպեսզի ռուբլին կանխիկ դուրս չգա և, օրինակ, Հայաստանում դոլարի չփոխակերպվի ու դուրս չգնա այլ երկիր։

«Մեր բանկերը պետք է զգուշանան կանխիկ ռուբլու մուտքերից, այդ իսկ պատճառով նրանք spread–ն են լայնացնում, քանի որ մեծ ծախսեր ու բարդություններ են լինելու դրանից ազատվելը»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանն ընդգծում է ռուբլու որոշակի տատանումները։ Մյուս հիմնական արտարժույթները դիտարկելիս հայկական դրամի արժևորում նկատվում է, ու սա, տնտեսագետի կարծիքով, արտարժույթի ներհոսքով է պայմանավորված․

«Ընդհանուր առմամբ, եթե եվրոյի կամ դոլարի մասին կարծիք հայտնեի, իսկ ռուսական ռուբլու հետ կապված կան որոշակի, կարծում եմ, անորոշություններ, բայց դա ոչ թե ամբողջ արտարժույթի շուկային է վերաբերում, այլ որոշակի բանկերի։ Առքի ու վաճառքի միջակայքը էականորեն տարբերվում է։ Դա պայմանավորված է նաև բանկերի դիրքավորումներով շուկայում․ նրանք ինչպիսի՞ գործառույթներ են կատարում և արդյո՞ք հետաքրքրված են ռուսական ռուբլու առքուվաճառքի ծավալներով, թե՞ ոչ»։

Բացի այդ՝ կարևոր է հասկանալ՝ որքանով են պատրաստ ռուսական բանկերը աշխատելու հայկական բանկերի հետ։ Ռիսկեր գուցե լինեն՝ ասում է տնտեսագետը, բայց միայն որոշ բանկերի հետ աշխատելիս։ Տնտեսագետները վստահեցնում են՝ ընդհանուր բանկային համակարգի համար իրավիճակը ռիկսեր չի պարունակում։