Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Աղվան Պողոսյան. «Հերի՛ք է ապրենք դիմանալով, վախենալով, հանդուրժելով»

Այսօր կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում միության նախագահ ընտրված Աղվան Պողոսյանի խոսքը.

–Ողջունում եմ ձեզ, համագումարի հարգելի՛ մասնակիցներ։ Շնորհակալ եմ բոլոր պատվիրակներին, կուսակից ընկերներին։ Շնորհակալ եմ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Երիտասարդական միության ղեկավար կազմի ընտրության և միության նախագահի պաշտոնում ինձ վստահության քվե տալու համար։

Ես այսօր ուզում եմ ասել այն, ինչը գրեթե բոլորի մտքում է՝ պետք է փոխենք վերջապես մեր կյանքը: Հերի՛ք է ապրենք դիմանալով, վախենալով, հանդուրժելով արժանապատվության ոտնահարումները՝ դպրոցից մինչև բուհ, բուհից մինչև աշխատավայր: Ես երիտասարդ եմ, նոր սկսում եմ աշխատել, ուզում եմ ապրել իմ երկրում իմ ազնիվ աշխատանքով, բայց կհաջողվի՞ դա ինձ, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է: Կգտնե՞մ արդյոք ես իմ ուզած աշխատանքը, եթե չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը, եթե ցանկանում եմ պահպանել իմ համոզմունքները, հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Եթե ցանկանում եմ ազատ քվեարկել, ազատ ընտրել, ազատ մտածել:

Բոլորը մի գլուխ պնդում են՝ մի՛ գնա Հայաստանից: Այո՛, ես ուզում եմ մնալ ու աշխատել, բարիք ստեղծել ու ընտանիքս պահել արժանապատիվ ձևով: Բայց դրա համար պետք է փոխեմ ինչ-որ բան: Հերի՛ք է ենթարկվենք ուրիշի խաղի կանոններին: Թող իրենք սկսեն խաղալ մեր կանոններով՝ օրենքով: Որովհետև մերն են Հայաստանի այսօրը, վաղը: Ոչ ոք չի ուզում թողնել ու գնալ իր երկրից, բայց այլ տարբերակ չեն թողնում: Խեղդում են ցանկացած լավ գաղափար, լավ առաջարկ, լավ նախաձեռնություն: Հայաստանում մթնոլորտը պղտորվել է, կյանքը կանգ է առել: Դա պետք է փոխի նոր մտածելակերպով, նոր արժեքներով երիտասարդությունը։ Պետք է փոխենք մե՛նք: Հերի՛ք է հանդուրժենք:

Մեզ բոլորիս հոգնեցրել են էկրաններից տարիներ շարունակ լսվող ամենօրյա սուտն ու խաբեությունը: Ամեն օր սուտ լսելը սովորական բան է դարձել մեզ համար: Ամեն օր մեզ համոզում են, որ մենք չհավատանք մեր իրական կյանքում տեսածին: Մեզ փորձում են անվերջ խաբել: Ես ուզում եմ ասել՝ հերի՛ք է: Հայաստանն այնքան փոքր է, որ բոլոր խնդիրները և դրանց մեղավորներին բոլորս գիտենք: Եվ մենք ասում ենք՝ հերի՛ք է, քանի որ ստի վրա կառուցված վիրտուալ երկիրը չի կարող դիմակայել իրական վտանգներին:

Մենք հոգնել ենք կեղծիքից: Մեզ՝ երիտասարդներիս, վիրտուալ երկիր պետք չէ, քանի որ իրական կյանքի վտանգները հենց մեր ուսերին են դրվելու: Վաղը՝ խրամատում կլինի, աշխատավայրում թե Հայաստանի վարկային պարտավորությունները կատարելիս, մե՛նք ենք կրելու այդ ամբողջ հսկա կեղծիքի հետևանքները: Մենք իրական Հայաստանի իրական քաղաքացիներն ենք: Մենք ասում ենք՝ հերի՛ք է խաբել և խաբվել: Սկսենք կառուցել իրական Հայաստան: Միակ փոփոխությունը, որ տեսնում ենք իրական կյանքում, ուսման վարձերի բարձրացումն է:

Այսօր երիտասարդը, եթե սրա կամ նրա բարեկամը չէ, իր գիտելիքներով, իր կարողություններով ոչ մի հեռանկար չունի Հայաստանում: Ամեն տեղ անարդարություն է, բոլոր դռները փակ են մեզ համար: Սա է պատճառը, որ տասնյակ հազարներով մարդիկ հեռանում են Հայաստանից: Երիտասարդը չի կարողանում կրթություն ստանալ, աշխատանք գտնել, ընտանիք կազմել: Իսկապես հերիք է: Այս մթնոլորտն այլևս չի կարող շարունակվել: Տպավորություն է, որ մի խումբ մարդիկ ուզում են այնպես անել, որ միայն իրենք մնան Հայաստանում: Բոլոր բարիքներն իրենցը լինեն, բոլոր արտոնություններն իրենցը լինեն: Մնացածը՝ հեչ:

Ո՞վ է պահելու մեր սահմանները, ո՞վ է զարգացնելու տնտեսությունը, ո՞վ է գիտություն, մշակույթ ստեղծելու: Այս իրավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, եթե շարունակենք հանդուրժել, շարունակենք նվաստանալ, շարունակենք հետևել, թե ինչպես են թալանում իմ ու ձեր երկիրը։

Սիրելի՛ երիտասարդներ, չհավատաք այն ասեկոսեներին, թե, իբր, իշխանությունը գնում է փոփոխության։ Չի՛ կարող ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած միավորումը մտածել ժողովրդի մասին։ Ապրիլի 2–ին կա իրական հնարավորություն՝ փոխելու վերոնշյալ արատավոր երևույթները, ուրեմն եկեք կառուցենք նոր երկիր՝ նոր որակի իշխանությամբ:

7or.am