Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Մեզ ասացին մնացել եք անտեր, ձեր նման անտեր․ նույն կարգավիճակում ենք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կրկնակի բարձրացնելու վերաբերյալ նախագիծն այս պատերազմական վիճակում, այսքան հրատապ, արտահերթ նիստով բերելու նախագիծ չէր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Աշխատակիցները 2 տարուց ավել սպասում էին այս բարձրացմանը, մեկ ամիս էլ կսպասեին, որ նախագիծը գար հաջորդ հերթական նիստի օրակարգ: Դուք հրատապ բերել եք նախագիծը, որը մեղմ ասած բարոյական չի Հայաստանում տիրող իրավիճակի առաջ: Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար: Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը բարձրանում է 100-ից ավել տոկոսով, իսկ սովորական աշխատողներինը գուցե 30 տոկոսով: Արդյոք վարչական շրջանի ղեկավարը ավելի շատ աշխատանք է անում, քան քաղաքապետարանի սովորական վարչության պետը: Արդյո՞ք արդար է օրուգիշեր քրտնաջան աշխատող վարչության պետի ու վարչական շրջանի ղեկավարի դեպքում: Նորից կրկնեմ՝ ինչո՞ւ այսքան հրատապ, արտահերթ նիստով, ի՞նչ է տալու սա Երեւանի քաղաքացուն»,-ասաց նա:

Ի պատասխան նախագիծը ներկայացնող Լեւոն Հովհաննիսյանն ասաց. «հերթական նիստերի ժամանակ օրակարգում լինում է առնվազն 10 հարց, եւ կարծում եմ, որ նման նախագիծ, որը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում, կամ ֆոնդի վերաբաշխում, պարտադիր պետք է առանձին նիստով քննարկվի, որպեսզի ունենանք բավական ժամանակ բոլոր հարցերին պատասխանելու համար»: Նա նկատեց, որ ավագանու անդամների աշխատավարձերը չեն ավելանում, ավելանում են միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը:

«Դեռեւս 2019 թվականին «Լույս» դաշինքը, չգիտեմ, թե ինչ կարգավիճակ ունի այն այսօր, առաջարկեց, որպեսզի բոլոր աշխատավարձերը բարձրանան 30 տոկոսով: Նույն ձեր գործընկերներն առաջարկում էին, որ պարգեւատրման ֆոնդը տեղափոխվի աշխատավարձ եւ տեղի ունենա բարձրացում»,-ասաց Լեւոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ որքան հիշում է «Լույս» խմբակցությունը եւս ժամանակին կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, որտեղ նախատեսվել է պարգեւատրման ֆոնդ:

Ի պատասխան Անի Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությունը երբեք կողմ չի քվեարկել բյուջեի նախագծին, ապա հավելեց. «Մեր խմբակցության ֆորմատը նույնն է, ինչ որ ձերը՝ «Իմ քայլը» դաշինք գոյություն չունի: Մենք չենք տարբերվում: Ինչպես մի անգամ այստեղ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ասաց՝ մնացել եք անտեր, ձեր նման անտեր... նույն կարգավիճակում ենք: «Լույս» խմբակցության առաջարկածով բոլորի աշխատավարձը հավասարաչափ պետք է բարձրանար՝ 30 տոկոսով: Ես նախագծին կողմ եմ քվեարկելու, այո, մաքրուհիների, սովորական աշխատողների աշխատավարձները բարձրանալու համար, այլ ոչ թե իշխող խմբակցության գրպանն ուռի»: